Ճիշտ է այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հարցերին ի պատասխան անփոփոխ մոտեցումս ներկայացրել եմ, սակայն մի անգամ էլ ասեմ:
Յուրաքանչյուր ազգի ինքնատիպության կարևոր տարրերից մեկը պատմականորեն ձևավորված ավանդույթներն են:
Շատերը գիտեն, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ երկրի գործող նախագահը «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործել է մեկ անգամ 1981-ին. դա ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռեյգանն էր:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան քննադատել է «Էվերթոնի» հետ խաղը (0:4):
420 կամ Կանեփի տոն. այն առավել հայտնի դարձավ 1980-ականներին, երբ ապրիլի 20-ը մի շարք երկրներում ոչ պաշտոնապես սկսեց տոնվել՝ որպես «կանեփի կամ մարիխուանայի օր»։ Իսկ 2019 թվականին տոնը, որի մասին քչերը գիտեին Հայաստանում, նշվեց նույնիսկ Երևան քաղաքում։
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկու հաղթանակը դարձավ երկրում նախագահական ընտրությունների պատմության մեջ գրանցված ամենաբարձր արդյունքը. թեկնածուն ստացավ ուկրաինացի ընտրողների ավելի քան 73%-ի վստահությունը։
Պնդում է, թե պաշտոնի նվաճմանը թավշյա հեղափոխության օրերին «քայլելով» չի հասել, իր խոսքով՝ այնքան լավ երկիր ենք դարձել, որ շարքային քաղաքացու պես կարդացել է թափուր տեղի մասին, եկել ու նշանակվել է այս պաշտոնին:
Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ իրականացվում ՀՀ կառավարության խոստացած ծառայողական մեքենաների օպտիմալացման գործընթացը 2019 թ.-ի ապրիլին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը էլեկտրոնային հարցումներով դիմել է 24 պետական կառավարման մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2018 թ.-ի հունիսի 1-ից մինչ օրս որքան ծառայողական մեքենա և վարորդ է կրճատվել:
Երևանում է Արևմտյան Հայաստանի Ադիյաման քաղաքից ժամանած հայ երգիչ Ստեփան Եփրեմյանը, ով տարիներ շարունակ շրջում է Արևմտյան Հայաստանի տարբեր հայաբնակ վայրերում և տեղի ծպտյալ հայերի համար երգում հայ ազգային երգեր:
2019 թվականի ապրիլի 11-ին Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Յ. Իսկոյանի նախագահությամբ, քննելով 25 տարվա ամուսինների ծեծկռտուքի դեպքի առթիվ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին հարուցված քրեական գործը, որոշում է կայացրել դատապարտել նրանց 40 եւ 50 հազար ՀՀ դրամի չափի տուգանի, ապա՝ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։
Ատրպատականի Հայոց թեմում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ:
«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը գնահատել է ՊՍԺ-ի ֆուտբոիստ Կիլիան Մբապեի խաղը:
«Բոլոր այն հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Արցախին, առաջնային դիրք են զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, ներառյալ՝ մեր գործընկերների հետ հարաբերություններում»,- ասաց Ա.Նաղդալյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 5000 դրամանոց նոր թղթադրամին։
Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
Ծնող կորցրած մարդուն ասում են՝ զավակներովդ մխիթարվիր, զավակ կորցրած ծնողին ասում են՝ մյուս զավակներովդ մխիթարվիր կամ էլ ևս մեկ զավակ ունեցիր: Ինչպե՞ս մխիթարես այն մարդուն, ով կորցրել է հայրենիքը՝ իր տունը, ծննդավայրը, գյուղը, քաղաքը, հարազատների գերեզմանները, զրկվել նույնիսկ հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից, քանզի դրանք ավերվել են խլողների կողմից:
Հայաստանում այլևս գրաքննություն չկա, ներկայում մամուլը երկրում ազատ է, քան երբևէ: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հատուկ ռեպորտաժ է պատրաստել գերմանական Deutsche Welle հեռուստաալիքը՝ պատմելով ֆրանսիական Մարսելում բնակվող Աստրիդ Արթին-Լուսիկյանի ու նրա ընտանիքի պատմությունը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայոց ցեղասպանության հիշատակման ու ցեղասպանության կանխարգելման պայքարը վերկուսակցական է համարում:
Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոցում է Հայտնի դերասանը պայքարում է շաքարախտի ծանր տեսակի դեմ։
Ապրիլի 24-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ավարտական հատվածի կենտրոնական հանդիպումներից մեկում «Մանչեսթեր Յունայթեդը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: Օլե-Գունար Սուլշերի սաները պայքարում են՝ լավագույն քառյակում տեղ գրավելու, իսկ Գվարդիոլայի սաները՝ չեմպիոն դառնալու համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է:
«Գործընթացի պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է, իշխանությունը ստացել է համապատասխան մանդատ ընտրական գործընթացների արդյունքում մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին և կայացնելու որոշումներ«։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը:
Հայաստանն արդեն կատարել է ռուսական Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը:
Հայերի, ասորիների և հույների դեմ ցեղասպանության զանգվածային ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, թուրքերի մեծ մասը դեռևս անհարմար է զգում, երբ մոտենում է ապրիլի 24-ը և որևէ մեկը հիշատակում է մարդկության դեմ ուղղված նրանց հանցագործությունը․․․
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսել է իր կարծիքը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Մանչեսթեր Սիթիի» առաջիկա դիմակայության մասին և նշել է, թե որքանով այդ խաղի արդյունքը կարող է ազդել Պրեմիեր լիգայի տիտղոսի մրցավազքի վրա:
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա գտնվող Թուրքիայի միակ հայկական գյուղում` Վաքըֆլըում: