«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի». Նիկոլ Փաշինյան
ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ քննարկում չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինանը` անդրադառնալով Բիշքեկում Պուտնի հետ հանդիպման արդյունքներին։
«Ռուսական ռազմաբազայի հետ կապված քննարկում չի եղել: Մենք այս ընթացքում ոչ մի անգամ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ բազայի հարցը չենք բարձրացրել: Բայց այնպես էլ չի, որ մենք համարում ենք՝ ՀՀ տարածքում 102-րդ ռազմաբազայի ներկայությունը կենսական անհրաժեշտություն է: Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան ՀՀ-ից, մենք չենք առարկի: Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել: Բայց մենք երբեք այս ընթացքում այդ հարցերը չենք բարձրացրել»,- հայտարարեց Փաշինյանը:
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։

