Կորեայի Հանրապետության իշխանությունները մայիսի 1-ից կապահովեն զբոսաշրջիկների մուտքը Անվտանգության միացյալ գոտի ԿԺԴՀ-ի հետ սահմանի Փանմունջոմ վայրում:
Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի բնակչուհին, որը վիճակախաղով 1 մլն ֆունտ ստեռլինգ (1,3 մլն դոլար) է շահել, հոգնել է անգործությունից եւ որոշել է աշխատանքի տեղավորվել:
Արցախի ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի մասին պատմող ռուս լրագրող Սվետլանա Կուլչիցկայայի հեղինակած «Վերադարձ» ֆիլմը կբարձրանա հայաստանյան մեծ էկրան։ Ֆիլմն, ըստ ստեղծագործական խմբի, առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը:
Ուսուցիչ, ի՞նչ եք մտածում փողի մասին, – մի օր հարցրեց մի պատանի իր ուսուցչին:
Հայաստանի վարչապետը փաստացի հաստատել է այն լուրը, որ նա ներկայացրել էր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Փաշինյանն այնտեղ հայտարարել էր, որ Հայաստանում հեղափոխությունից հետո 50 հազար աշխատատաեղ է ստեղծվել։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Կոժաևին և ՆԳՆ վարչական ոստիկանության կոմիտեի նախագահի տեղակալ Ալիբեկ Կենիսպաևին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու:
Սինգապուրի կառավարությունը սահմանափակումներ կմտցնի Համացանցի օգտատերերի համար, որպեսզի արտահայտվելու ազատությունը պաշտպանի եւ կեղծ տեղեկավտության տարածումը կանխի դեռ մինչեւ այն պահը, երբ այն կկարողանա լուրջ վնաս հասցնել հասարակությանը: Ապրիլի 29-ին տեղական մամուլում հրապարակված եւ հեռուստատեսությամբ ցուցադրված հարցազրույցում այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Լի Սյան Լունը: «Մենք պետք է մտցնենք համապատասխան սահմանափակումներ, որոնք կպաշտպանեն խոսքի ազատությունը, […]
Դեպքերի 95%-ում, եթե մարդու սառնարանում կարգ ու կանոն է, ապա նրա աշխատանքային ֆայլերի պարագայում էլ ամեն ինչ կարգին է։ Իսկ ռուսաստանցիների 85%-ը, որոնք արձակուրդից առաջ կարգի են բերում սառնարանը, ճիշտ նույն խնամքով դասավորում են նաև էլեկտրոնային փաստաթղթերը հանգստի մեկնելուց առաջ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած:
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացրել, որում քննարկվել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության կողմից ԱԺ նախագահին ուղղված առաջարկը:
«Այն ցուցանիշները, որոնք այսօր առկա են (խոսքն առաջին երեք ամիսների մասին է), թույլ չեն տալիս խոսելու այն մասին, որ մենք ունենք տնտեսական հեղափոխությանը մոտ մի իրավիճակ։ Այդ արդյունքներն ավելի վատն են, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները, և ավելի վատն են, քան այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքները: Այսինքն՝ նույնիսկ մեկ ամսվա կտրվածքով նվազում կա»։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Թողած պարզ իրավիճակները՝ մենք ընկել ենք սար ու ձոր: Չեմ հասկանում՝ մինչև հիմա չունե՞ն կարծիքներ: Փորձագետները ամենատարբեր առաջարկներ են արել, կարելի է, չէ՞, դրանք ուսումնասիրել: Առաջարկներից մեկն այն է՝ Հայաստանն ինչո՞ւ չի ճանաչում Արցախի կայացման օրինականությունն ու լեգիտիմությունը»:
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության անձնակազմը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Շնորհք աբեղա Սարգսյանն ու իսպանահայ համայնքի ներկայացուցիչներն ապրիլի 24-ի այցելել են Տոլեդոյում բացված «Հայոց մշակութային ցեղասպանությունը. առաջ և հետո» լուսանկարչական ցուցահանդես, իսկ այնուհետև՝ Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու Տոլեդոյի թեմի «Կարիտաս» կազմակերպության նստավայրում հանդիպում ունեցել կազմակերպության տնօրինության հետ և երախտագիտություն հայտնել Իսպանիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերոնշյալ ցուցահանդեսի կազմակերպման համար:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Պարի միջազգային օրվա առթիվ հյուրընկալել է պարարվեստի գործիչներին:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ապրիլի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։
Նուբարաշեն վարչական շրջանում 132 երեխաների առաջ իր դռներն է բացել նոր մանկապարտեզը:
Ռազմապարերի միջոցով հնարավոր է հայ մարդուն վերադարձնել հայ լինելու հպարտությունը:
Կարծում եմ, Հայաստանում ձեւավորվող ցանկացած իշխանություն պարտավոր է երկու գլոբալ խնդիրների մասին հստակ պատկերացումներ եւ անելիքների ծրագիր ունենալ:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
«Այցի արդյունքներից առավել քան գոհ եմ, քանի որ արդեն այս շաբաթ սկսում ենք առարկայական կոնկրետ ծրագրի իրականացման աշխատանքներ»,- 168.am-ին ասաց Է.Գրիգորյանը։
Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է տեղեկությունը, որի համաձայն՝ ինքը հանդիսանում է գլխավորն ակումբում տրանսֆերային հարցերում:
«Ընդունված է, որ ցանկացած երկրի ղեկավար ինքն է հանդես գալիս հանրության առաջ և ներկայացնում խնդրի լուծման հետ կապված իր տարբերակները։ Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որը պատրաստ է նույնիսկ մինչև իր պարտությունը՝ պահպանել սեփական տեսակետները»,- նշեց Գագիկ Մինասյանը։
Ռուսաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են հիմնարար գիտությունների բնագավառում ձեռքբերումերի համար Դմիտրի Մենդելեևի անվան մրցանակ սահմանելու հնարավորությունը:
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն առաջարկ է ստացել գլխավորելու ֆրանսիական «Լիոնը»:
Հայաստան ապրիլի 22-ից 26-ը այցելած ՄԱԿ-ի խաղաղապահ կարողությունների գնահատման փորձագետների խումբը գնահատել է Հայաստանի հայտագրած երկու մասնագիտացված խաղաղապահ կարողությունների` ինժեներական վաշտի և դաշտային հոսպիտալի անձնակազմի պատրաստության հնարավորությունները, տեխնիկական համալրվածությունը, տիրապետումը մարտավարական տարրերին, անձնակազմի ընդհանուր պատրաստվածությունը և այլն: Գնահատման արդյունքները կստացվեն մեկ ամսվա ընթացքում: