«Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր». Շարմազանովը՝ Փաշինյանին
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր:
Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին խնդրահարույց և անհեթեթ պատասխաններ էր պարունակում:
Տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք ոչ թե պետության առաջնորդի պաշտոնը ստանձնած մարդու, այլ ինքնանպատակ, « դուխով» գլխարկի ազդեցության տակ մնացած մարդու հարցազրույցի հետ:
• Հայ- ամերիկյան հարաբերություններ
Փաշինյանն ասում է՝ Հայաստանի ոչ մի կառավարություն չի քննադատել ԱՄՆ-ին, ինչպես ինքը:
Նախ, սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել ի շահ երկու ժողովուրդների:
Եվ երկրորդ, եղբա՛յր, տենց դուխով քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր,որը խորհուրդ տվեց մեզ հրաժարվել պատմական կաղապարներից:
Ինչո՞ւ էիր, ինչպես ժողովուրդն է ասում, բերանդ ջուր առած լռում:
• Հայ-ռուսական հարաբերություններ
Անդրադառնալով Քոչարյանի դեմ շինծու գործին, ասում է՝ Ռուսաստանում հաճախ են իրենց ընկեր համարել գործիչների, ովքեր ժողովրդականություն չեն վայելել:
Այստեղ են ասել՝ սեփական աչքի գերանի փոխարեն ի ցույց մի դիր դիմացինի աչքի չոփը: Կյանքում բացի դիմացիններին վարկաբեկելուց և ցեխ շպրտելուց այլ բան չարած մարդը իրեն իրավունք է վերապահում գնահատել Արցախի հերոսներին և հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ճարտարապետներից մեկին:
• Ասում է՝ օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն: Այստեղ են ասել՝ չգիտեմ՝ լամ, թե խնդամ:
Այդ ինչպե՞ս է ստացվում՝ քո հետ քայլողին ստորագրությամբ են բաց թողնում, իսկ նախկին նախագահին և ևս մեկ Արցախի հերոսի կալանավորում են: Ինչպե՞ս:
• Փաշինյանը կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և խոսելով մարտի մեկի մասին՝ հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որը գնդակահարել է սեփական ժողովրդին:
Ո՞ւր են փաստերը, ո՞ւր են 10 զոհերի մեղավորները:
Փաշինյանը հերթական անգամ իր կարծիքը փորձում է ճշմարտության փոխարեն հրամցնել այս անգամ արդեն ռուսական լրատվամիջոցներին:
Ես էլ կասեմ՝ իրավունք չունի վարչապետ լինել նա, ով անմեղության կանխավարկած է խախտել, մարդկանց խաբել է, ատելություն քարոզել, օտարերկրյա գործակալների մասին իմացել և ոչինչ չի արել նրանց վնասազերծելու համար: Ինչպես նաև լռել, երբ ԱԺ-ից տրանսգենդերության քարոզ է հնչել:
Հ.Գ. Ժողովրդականություն բառը շատ է սիրում Փաշինյանը: Իրեն փոխանցեք, որ մեկ տարի հետո իր ժողովրդականությունից փոքրատառ ժ տառն է մնալու»:
Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Փաշինյանի հարցազրույցը «Независимая газета»-ին…
Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Mittwoch, 24. April 2019