«Որևէ հակապետական, հակաժողովրդական տարր այս օրենքը չի պարունակում, մենք շարունակում ենք մնալ մեր կարծիքին». Տոնոյան

«Դեռևս 2018թ. հոկտեմբերի 2-ին այդ քննարկումները ծավալվում էին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց օրինագծին, մենք շեշտել ենք, որ բացարձակապես խնդիրը պատգամավորների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակ է հետապնդում, դրա համար մենք կողմ ենք քվեարկել նախագծին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկաբանելով ՍԴ որոշումը, որ նախորդ գումարման ԱԺ-ի «Հանրապետական» խմբակցության հեղինակած և ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հավանությանն արժանացած ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագիծը սահմանադրական է:

Ըստ օրինագծի, հիշեցնենք, եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:

Ի.Տոնոյանը նշեց, որ էմոցիոնալ արձագանքեր եղան քվեարկությունից հետո, բայց ՍԴ-ում, ենթադրաբար, լուրջ քննարկումներ են եղել, կայացվել է որոշում, որը կիսում է իրենց տեսակետն օրենքի կապակցությամբ.

«Որևէ հակապետական, հակաժողովրդական տարր այս օրենքը չի պարունակում, մենք շարունակում ենք մնալ մեր կարծիքին»:

Տեսանյութեր

Լրահոս