Ինձ ու ընտանիքիս Նարեկ Նալբանդյանն ահավոր նյարդայնացնում է, իրավապահներին հանձնարարություն եմ տվել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրավապահ մարմիններին ուսումնասիրություն կատարել գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ հաշվի առնելով նաև մամուլում հայտնված տեղեկությունները, թե Նալբանդյանն իշխանությունների «սրտի օլիգարխն է»։

«Եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որ ինձ և մեր ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, Նարեկ Նալբանդյանն է։ Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն, և եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե իրեն «ներվայնացնում է» այն հանգամանքը, որ Նարեկ Նալբանդյանն ինքը չի հերքում իր կապը Փաշինյանի ընտանիքի հետ։

Փաշինյանը զգուշացրեց բոլոր գործարարներին՝ ով կփորձի տպավորություն ստեղծել, թե իր ընտանիքի հետ կապ ունի, դաժան, անհամաչափ արձագանք է լինելու։

«Մենք գործարար հետաքրքրություններ չունենք ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս»,-ընդգծեց Փաշինյանը և հավելեց. «ՀՀ բոլոր տնտեսվարողները նախևառաջ հարկեր վճարող են: Եթե կպարզվի, որ ինչ-որ արտոնյալ իրավիճակ է ստեղծվել, ամենադաժան վերաբերմունքը կլինի այն պաշտոնյայի նկատմամբ, ով այդ տրամաբանությամբ որևէ մեկի համար ստեղծել է այդ արտոնյալ վերաբերմունքը»:

Նա այս համատեքստում նշեց, որ Նարեկ Նալբանդյանի հետ կապված իրավապահները դեռ փաստեր չեն ներկայացրել, որ շահարկում է իր ընտանիքի անունը, բայցև կրկնեց. «Լռությունը շատ վատ է: Ես պահանջում եմ, որ ամեն անգամ, երբ նման հրապարակում է լինում, իրանք պետք է հերքեն: Ինչի՞ չեն հերքում, ինչ է փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանու՞մ է: Եթե պարզվի այս լռությունն է փորձ արվում օգտագործել, կապիտալիզացնել որպես գործարար առավելություն, վատ վերաբերմունք ի հայտ կգա»:

Ի դեպ, մամուլում տեղեկություններ եղան, որ «88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Փաշինյանը նշեց, որ «Արարատ ցեմենտ»-ը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կառավարման ներքո, դրա հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930