Փաշինյանի ցինիկ պահվածքը․ «Գագիկ Խաչատրյանի վաստակի մարդուն պետք է շտապ ուղարկել Պալմա դե Մալյորկա»

Նիկոլ Փաշինյանի համար լրագրողն այսօր ընթերցեց, թե ինչ ունեցվածք ունի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ ձեր թվարկումը լիարժեք լեգիտիմություն է տալիս մամուլի բոլոր այն հրապարակումներին ու փորձագիտական կարծիքներին, որ նման աշխատանքային վաստակի տեր մարդուն պետք է շտապ կարգով ուղարկել Պալմա դե Մալյորկա՝ վերականգնողական հանգստի, հակառակ դեպքում, կնշանակի, որ Հայաստանը սադիստական պետություն է ու կտտանքների է ենթարկում այդ մարդուն»,- արձագանքեց Փաշինյանը։

Բայց Նիկոլ Փաշինյանի անձնական կարծիքն այն է, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն վատ փոխարինող չէ Պալմա դե Մալյորկային։

«Սա ասում եմ որպես այնտեղ եղած մարդ»,- հավելեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930