Այն, ինչ փնտրում ես, բնորոշում է ապագադ, ինչ գտնում ես՝ պատկերում ներկադ:
Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը եւ նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։
Միջուկային աղետը կհաջողվի կանխել՝ միայն ավելացնելով այն կանանց բաժինը, որոնք զբաղված են միջուկային զենքի ոլորտում:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ հայտարարություն է տարածել:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց հետ չի պատրաստվում աշխատել հաջորդ մրցաշրջանում:
Ամերիկացի անվանի տնտեսագետ, պրոֆեսոր Սթիվ Հենքը հայտարարել է, որ Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) իրական մակարդակը 43 տոկոս է։
168.am-ի տեղեկություններով՝ ի թիվս այլ քննարկված հարցերի, եղել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ուղարկված մեկ դիտողություն և հանձնարարություն բոլորին: Կուսակցության առաջնորդից ստացած հանձնարարությունը բոլորին է ուղղված եղել։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 17-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ կմ-ին՝ «Չայնի»-ի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:
Վաֆան [անունը փոխված է – հեղ․] 30 տարեկան է, երկու երեխա ունի։ Նա ասում է, որ իր երեխաներին երբեք ուրիշի չէր տա։ Թեև նա ինքը երեխա է, որին մայրը «կիսել է» անզավակ ազգականների հետ։ Վաֆային մեծացրել են հորեղբայրն ու նրա կինը, որոնց նա իր հայրն ու մայրն էր համարում։ Այսպիսի «ազգակցական որդեգրումն» Ադրբեջանում տարածված բան է։
Քսանյոթ խմբում ընդգրկված հայաստանցի 88 գիտնական դրամաշնորհ են ստացել Հայ օգնության ֆոնդից՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է երիտասարդ կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն։
Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը ապրիլի 17-ին հանդիպել է ԵԱՀ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Քարիմ Դարվիշի (Karim Abdel Darvish) հետ։
Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ իրականացրեց Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» միջազգային թատերական նախագիծը:
Հ. Պետրոսյանը նշեց, որ Հ. Մարությանն արդեն ուղարկել է գրավոր պատասխանը, որտեղ մասնավորապես նշել է, որ ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը, ըստ սահմանված կարգի, կներկայացվի քաղաքապետարանի ավագանու ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։
ՀՀ զինված ուժերում արդեն իսկ առաջիկա զորակոչից կստեղծվի մարզական վաշտ:
Էջմիածնի Չարենցի փողոցի բնակիչները դիմել էին 168.am-ի խմբագրություն՝ դժգոհելով քաղաքապետ Դիանա Գասպարյանի աշխատանքից: Ասում էին՝ 9 ամիս առաջ դիմել են նրան, որ կոյուղու հարցը լուծի, բայց այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:
Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում այսօր պարզ կդառնա, թե ով կլինի «Բարսելոնայի» մրցակիցը կիսաեզրափակչում:
«Երբ ԱԱԾ-ն և ոստիկանությունը եղել են նախարարություններ, խնդիրները պակաս չեն եղել: Ուզո՞ւմ ենք, որ դրանք լինեն քաղաքական գործընթացի մասնակիցներ, որովհետև նախարարություն՝ նշանակում է քաղաքական պաշտոն: Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի, կամ ոստիկանության պետը, որը վաղը կամ մյուս օրը լինելու է պատգամավոր»։
Եվրահանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ-ից ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց վրա կարող է 20 մլրդ դոլարի մաքսատուրք դրվել՝ ի պատասխան Boeing ընկերությանը ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների տրամադրման:
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի հետ:
Ձերբակալման փորձի ժամանակ իրեն վիրավորած Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան վախճանվել է:
Շատերի համար սա սառը ցնցուղի պես մի բան էր՝ այն պատճառով, որ ՏՄՊՊՀ անդամները և նախագահը ունեին դեռ մի քանի տարվա պաշտոնավարման լեգիտիմ իրավունք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարկ չի համարել մինչ այդ Արտակ Շաբոյանի հետ նույնիսկ զրույց ունենալ:
Ժողովրդագրական խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուսի» հետ խաղից հետո (2:1, առաջին խաղ՝ 1:1) կիսվել է տպավորություններով:
Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ապրիլի 16-ին Հելսինկիում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ։
«Գազպրոմ-Արմենիա»-ի հազարավոր աշխատակիցների կրճատման մասին խոսք չի գնում:
«Հումանիտար պրոյեկտներ իրականացնելու շուրջ համաձայնությունը նոր փուլ է կարգավորման գործընթացում, բայց այն չի վերացնելու կողմերի միջև առկա լուրջ բնույթի հակասությունները»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներին։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ նշելով, որ մեկ տարի առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ կարծում է՝ վարչապետի ձեռքում չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած:
Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli):
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով: