Քավորապետությո՞ւն՝ առողջապահությունում. որտեղի՞ց են պաշտոնատար անձանց շքեղ ձեռքբերումների միջոցները. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան Հ/Կ նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է. «Քավորապետությո՞ւն առողջապահությունում․ ստուգումները պետք է պատասխան տան

Երբ պետական հիմնարկի տնօրենի կենսակերպը սկսում է կտրուկ տարբերվել իր պաշտոնական եկամուտներից, իսկ աշխատակիցների շրջանում ամիսներ շարունակ շրջանառվում են պատմություններ կեղծ հաստիքների, «ատկատների», կանխիկացվող պարգևավճարների, կոռուպցիոն գնումների, չհաշվառվող վճարումների և աշխատողների նկատմամբ ճնշումների մասին, պետությունը պարտավոր է պատասխաններ տալ։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» վերաբերյալ ստացվել է ծավալուն դիմում, որտեղ նկարագրված են հնարավոր լրջագույն չարաշահումներ՝ սկսած աշխատակիցների իրավունքների խախտումներից մինչև պետական միջոցների հնարավոր յուրացում։

Եթե ներկայացված փաստերի թեկուզ մի մասը համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը պարզապես վատ կառավարման մասին չէ։ Խոսքը պետական առողջապահական հաստատության համակարգային թալանի, պաշտոնեական դիրքի հնարավոր չարաշահման և կոռուպցիոն սխեմաների մասին է։

Այս տեղեկությունները փոխանցվել են իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով քննության առարկա դառնալու նպատակով։

Հասարակությունը պետք է իմանա՝

• Որտեղի՞ց են պաշտոնատար անձանց շքեղ ձեռքբերումների միջոցները։

• Ինչո՞ւ են աշխատակիցները վախենում բարձրաձայնել խնդիրների մասին։

• Ո՞ւր են գնում պետական միջոցները։

• Ո՞ւմ հովանավորությամբ են հնարավոր դարձել նման գործընթացները։

Եթե պետական համակարգը ցանկանում է վերականգնել հանրային վստահությունը, ապա այս գործով անհրաժեշտ է ոչ թե ձևական ստուգում, այլ լիարժեք, հրապարակային և անաչառ քննություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930