Չեն պլստա, թող տեսնեն Գագիկ Խաչատրյանի տեսարանը՝ այդ կապակցությամբ իմ գոհունակությունն եմ հայտնում իրավապահներին. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի շուրջ իրավական զարգացումներին, նրան անկողնուց պատգարակով դատարան տեղափոխելուն:

«Երբ սկսում ես  հետաքրքրվել, տեսնում ես հանրությանը հայտնի տասնյակ գործեր, որոնք գլորվում են դատարաններում: Դուք ասում եք՝ խայտառակ տեսարան էր Գագիկ Խաչատրյանի հետ կապված: Ես հետևում եմ այդ աղմուկին, որն ավելին, քան խայտառակություն, դժվար է անվանել:

Ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողությունների հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով իրավապահ համակարգի այն անդամներին, որ «սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պիտի տանեին»:

«Այս տեսարանը տեսնելով, թող բոլոր ներկա և նախկին կոռուպցիոներները տեսնեն, որ ինչպես ասել եմ, որևէ մեկը չպիտի պլստա, որևէ միլիարդանոց սիմուլյանտություն… ՀՀ-ում սիրո և համերաշխության հեղափոխություն է տեղի ունեցել, որտեղ ասել ենք՝ յուրաքանչյուրն ունի շանս, էդ մարդիկ էլ են ունեցել շանս:

Կարդացեք նաև

Ունեցել են գալ ասելու՝ մենք մի քանի միլիրարդ ՀՀ-ից գողացել ենք, ուզում ենք վերադարձնել: Եվ ես կարծում եմ, որ էդ տեսարանները, որը դուք անվանում եք խայտառակ, կարծում եմ, ՀՀ շատ քաղաքացիներ այդ տեսարանը տեսնելիս, իրենց արձագանքը կլինի՝ վերջապես ՀՀ-ում արդարության մասին խոստումներն առարկայանում են:

Այդպես կարձագանքեն այն մարդիկ, որոնք ՀՀ-ում երկար տարիներ գործած մաֆիայի գործողությունների արդյունքում ունեզրկվել են: Ես ուզում եմ իմ գոհունակությունն արտահայտել այդ տեսարանների կապակցությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930