«Այդ ակնկալիքը, որ ձևավորում եք, ո՞ւմ եք ձեռ առնում, ժողովրդի՞ն». Էդմոն Մարուքյանը՝ լրագրողներին

«Ես շատ ապշած հետևում եմ մեր մեդիադաշտի կատարած աշխատանքին, որով հանրային ակնկալիք է ձևավորվում Սերժ Սարգսյանի ապագա խոսալու վերաբերյալ: Ես ուղղակի ապշած եմ: Այդ ակնկալիքը, որ ձևավորում եք, ո՞ւմ եք ձեռ առնում, ժողովրդի՞ն: Մարդը 10 տարի երկրի նախագահ ա եղել, բան չի խոսացել, 10 տարին անցել ա, հեղափոխություն ա եղել, իշխանությունից թողել-գնացել ա, ինչ-որ մի հատ ուժեղ հետաքրքրություն կա՝ ի՞նչ ա ասելու: Ի՞նչ պետք ա ասի, որ ի՞նչ պետք ա ասի: Մանկապարտեզներ սեփականաշնորհած իշխանությունն ի՞նչ պետք ա ասի: Ի՞նչ եք գնում, հարցնում: Կամ՝ ո՞վ կարա հետ գա: Աշխարհում ոչ մի ուժ հեղափոխությունից հետո չի կարող հետ գալ, չի կարող լինել: Մոռացեք էդ մարդկանց»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի սպասվող ելույթին:

Նա հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հրաժարական տալուց հետո 10 տարի չէր խոսել: Մարուքյանի կարծիքով՝ հանրային սպասում Սերժ Սարգսյանի խոսքի հանդեպ չկա, մարդիկ հազիվ են մոռացել, ատելությունը մարում է, պետք չէ զուր գրգռել: Նա նշեց, որ Հանրապետականն ԱԺ անցումային շեմը չի հաղթահարել, այժմ ասելիք չի կարող ունենալ. «Ես ապշած եմ՝ որտեղի՞ց եք էդ մարդկանց գտնում»:

Նա հարցադրում արեց՝ պատասխանելու են, թե ինչպե՞ս են սեփականացրել Երևանի մանկապարտեզները, թե՞ ինչպես է ՌԴ քաղաքացին ՊՆ նախարար դարձել:

Է.Մարուքյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը 10 տարի լինելով ՀՀ նախագահ՝ չի խոսել, և հրաժարական տալուց հետո այսօր նրա խոսքի հանդեպ սպասումը կեղծ ձևավորվող հանրային ակնկալիք է.

«Դուրս եկեք փողոց, մարդկանց հարցրեք՝ դուք սպասո՞ւմ եք Սերժ Սարգսյանի խոսալուն: Էդ ո՞վ ա սպասում, ի՞նչ պետք ա խոսա, քաղաքական գործո՞ն են իրանք, հա՞»:

 

Տեսանյութեր

Լրահոս