Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Իրենք մեծ փորձ ունեն, ուրախ կլինենք, որ այդ հարցում մեզ աջակցեն»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, թե պետք է դուրս գալ «վա՜յ, եթե ռուսական է՝ չենք ուզում, կամ՝ եթե ռուսական է՝ դա ենք ուզում» ընկալումից։
«Պետք է այն առաջարկը, որն ամենալավն է Հայաստանի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

