Բաժիններ՝

Կառավարությունը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը

ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով  առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերի թիվը:

«Նախագծերի նպատակն է աջակցել Հանրապետության տնտեսության զարգացման կարիքների համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին` բակալավրի առումով, որտեղ նախատեսել ենք 2600 տեղ, 1300 տեղ մագիստրոսական տեղերի համար և 140` ասպիրանտական: Ըստ մասնագիտությունների` անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են եղել` պետության տնտեսության զարգացման համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական, տեխնոլոգիական, մշակութային, ագրոնոմիական, գյուղատնտեսական և այլ ոլորտները բարձրագույն կրթության կադրերով համալրելը, կադրային կազմի վերարտադրության ապահովումը, պետության կողմից կրթության ոլորտի զարգացման խրախուսումը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Անվճար ուսուցման տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել նաև ՀՀ կառավարության 2019թ. ծրագիրը, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով մասնագիտությունների գերակայությունների վերաբերյալ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները, նախորդ տարիների ընդունելության արդյունքները, դիմելիությունը ըստ բուհերի, տվյալ մասնագիտության համար լիցենզիայով սահմանված տեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս