Բաժիններ՝

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին

Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ¨ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին՝ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույցում, կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ն: Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները:

Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս