Բաժիններ՝

Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել. ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր

Գեղարքունիքի մարզում 2019 թվականի ապրիլի 25-ի գիշերային ժամերին կրկին ձյուն է տեղացել: Ըստ առանձին համայնքներից ստացված տվյալների, առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր: Տեղացած ձյան պատճառով ընդհատված են մնում գարնան գյուղատնտեսական, ինչպես նաեւ ճանապարհաշինական աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյուն տեղացել է մարզի բոլոր տարածաշրջաններում՝ Գավառում, Վարդենիսում, Սեւանում, Ճամբարակում ու Մարտունիում: Առավոտյան ժամերի արեւային եղանակի ազդեցության տակ այն սկսել է հալվել, ինչը նպաստել է ճանապարհների անցանելի վիճակի պահպանմանը: Դժվարանցանելի վիճակ է Վարդենյաց լեռնանցքում, որտեղ ձյան շերտը կազմել է 15-20 սանտիմետր:

«Ճանապարհների անցանելի վիճակը պահպանվում է, օրվա ընթացքում դրանք լրիվ ազատված կլինեն ձյան ծածկույթից: Մտահոգողն այն է, որ տեղումնառատ եղանակների պատճառով ձգձգվում են փոսային նորոգումների աշխատանքները»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը:

Գեղարքունիքի մարզում գործող անասնապահական ֆերմերային տնտեսությունների ղեկավարների կարծիքով՝ ապրիլին հաճախակի տեղացած ձյան պատճառով արոտի շրջանը ցածրադիր գոտիներում կսկսվի մոտ 10, լեռնային գոտիներում՝ մոտ 1 ամիս ուշացումով:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930