Համապատասխան զեկույցներով հանդես են եկել կառավարության անդամներ, շրջվարչակազմի պատասխանատուներ:
«Փաստինֆո»-ի ստացած ահազանգի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։
Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մինչև երկրորդ ընթերցումը կստեղծվի աշխատանքային խումբ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
30 հազարից ավելի մարդիկ են իրենց տները լքել Տրիպոլիում շարունակվող մարտական գործողությունների պատճառով. անհանգստություն է առաջացնում մարտական գործողությունների սահմանագծին ապրողների ճակատագիրը:
«Այս պահին կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվում, այժմ կառավարության անդամ եմ: Գործնականում ժամանակ չեմ ունենում դրանով զբաղվելու համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրավաբանական անձի կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը ապօրինություններ է թույլ տվել:
Շրի Լանկայի հատուկ ծառայություններն ահաբեկչական գործողությունների կատարողների նկատմամբ հսկողություն են իրականացրել պայթյուններից առաջ:
Ապրիլի 30-ին Ազգային ժողովում տեղի կունենան Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին որոշում այսօր ընդունվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Արդարադատության նախարարը նաև տեղեկացրեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր պետք է մուտքագրվի նախարարություն:
ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի):
«Կարծում եմ՝ զուտ էթիկայի տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը։ Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ կոռուպցիայի մեջ չեմ եղել, բիզնեսով էլ չեմ զբաղվել, կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել»,- շեշտեց նա։
Ուկրաինայի Գերագույն ռադան ամբողջությամբ ընդունել է ուկրաիներեն լեզվի մասին օրինագիծը, որը իշխանության մարմիններում եւ հանրային կյանքի մյուս հրապարակային ոլորտներում պետական լեզվի պարտադիր գործածում է նախատեսում։
Իրանը ոչ ոքի թույլ չի տա իրեն փոխարինել նավթաշուկայում:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել:
Ֆրանսիան առաջին անգամ էր ազգային օրվա կարգավիճակով նշում Հայոց ցեղասպանության տարելիցը:
Ապրիլի 24-ին, ժամը 05.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Սողոմոն Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 66-ամյա Վոլոդյա Բաբայանին, որը տեղում մահացել է:
«Երևի շատ եմ սիրում Հայաստանը կամ շատ եմ հարգում ՀՀ Վարչապետի պաշտոնը և ցավ եմ ապրում՝ տեսնելով նման վերաբերմունք պետության և պետականության նկատմամբ»։
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը:
168.am-ի հարցին՝ եթե իշխանության անդամ Դավիթ Սանասարյանն է հայտարարում, որ իր գործը շինծու է, ինչո՞ւ պիտի նախկին իշխանության ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը չհայտարարի, որ քաղաքական հետապնդում կա իր հանդեպ, ու ՌԴ-ն որոշի չարտահանձնել նրան, Ա.Սիմոնյանը պատասխանեց, թե անընդունելի են զուգահեռները Սանասարյանի ու Պողոսյանի միջև, և Սանասարյանը չի ասում, որ իր հանդեպ քաղաքական պատվեր է իրականացվում. «Օրենքի առջև ոչ հավասար մարդ չկա»:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկուն Պուտինի հետ լավ հարաբերություններ կառուցելու մասին խորհուրդներ է տալիս, քիչ է մնում մազերի ճիշտ խնամքի մասին բլոգ բացեմ )))»:
Ռուսաստանի Դաշնության Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանտարական ուսումնարանում ՀՀ զինված ուժերի դեսանտագրոհային ստորաբաժանումների սպայական կազմի վերապատրաստման կազմակերպման գործընթացին ծանոթանալու նպատակով ապրիլի 23-ին Ռյազան են մեկնել ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-ից 27-ը անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը:
Չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հանդես է եկել օրենքի նախագծով՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին օրենքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
«Եթե ամբողջական նայենք ելույթը, և դա ինչ-որ տեղ նաև հուսադրող է, որ Դատախազությունը պատրաստվում է մեր բողոքում բարձրացրած հարցերը քննության առարկա դարձնել, և հնարավոր է՝ դրա արդյունքում համոզվի պարոն Սանասարյանի առնչություն չունենալուն որևէ հանցագործության հետ։ Այնպես որ, եթե ասեմ, որ միանշանակ այս ելույթը ցույց է տալիս, որ Դատախազությունից օրինական որոշման սպասելիքներ այլևս չունենք, չեմ կարծում՝ այդպես է, ինչ-որ տեղ նաև կարելի է ենթադրել, որ լուրջ քննություն կլինի»։
«Մի տարի ա, գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք ա քրեական հետապնդման ենթարկվի: Էդ մեր նախաքննության մարմիններն էնքան սպասեցին, որ էդ մարդուն տարան առոք-փառոք ճանապարհեցին, որ չկարողանան բռնե՞ն: Բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց, հը՞»:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Գեվին Նյուսոմը: