ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:
Էներգետիկ ոլորտում առաջիկա տարիներին 1 միլիարդ դոլարի ներդրման արդյունքում նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի ստեղծում:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անտրամաբանական է որակում ղարաբաղյան հակամարտության և քրդական ու կատալոնական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը:
Մեծ Բրիտանիան հույս ունի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Եվրամիության հետ համաձայնեցնել Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանները:
«Ինչպես մեծ բանաստեղծն է ասում՝ ազատության ճանապարհը փշոտ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ակադեմիական ազատությունների մասին՝ ասաց ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը:
Եվրամիության մեջ մտնող 23 երկրների ներկայացուցիչներ նոյեմբերի 13-ին Բրյուսելում համատեղ հայտարարություն են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում մշտական համակարգված համագործակցության (PESCO) վերաբերյալ:
Ազգային փոխհամաձայնությունը, որը թույլ տվեց մեկ տարի առաջ Լիբանանում կոալիցիոն կառավարություն ստեղծել, պահպանում է իր արդյունավետությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:
Գրեթե վեց հազար մարդ է տուժել Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, զոհերի թիվը գերազանցում է 340-ը:
«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Հայաստանի էներգետիկայի ոլորտում 1 միլիարդ դոլարի ներդրումը կկատարվի առանց սակագնային բեռի ավելացման: Այս մասին «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը:
Երկու սպանությունների կազմակերպման գործի շրջանակում միջազգային հետախուզում է հայտարարվել Մոսկվայում խոշորագույն Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովի նկատմամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Բասմանյան դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարյովան:
Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 8 երեխա, նրանցից 5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3-ը բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում:
«Համաձայն եմ, որ բուհերը քաղաքականացված չեն, որովհետև քաղաքականությունը լրիվ ուրիշ բան է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանը:
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նպաստել է միավորման երկրների վրա անբարենպաստ համաշխարհային կոնյունկտուրայի ազդեցության նվազմանը:
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հունաստանի և Հայաստանի քաղաքացուհի, 47-ամյա Մարինե Սարգսյանը պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանութան պետ, Ոստիկանության գեներալ–գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի վերջիններս իրենց հսկողության տակ վերցնեն նոյեմբերի 8-ին Երևանի կենտրոն վարչական շրջանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իր տղայի՝ Հունաստանի քաղաքացի, 7-ամյա Մարիոս–Արտյոմ Սարգսյանի նկատմամբ դպրոցում կատարված անմարդկային վերաբերմունքի բացահայտման գործը:
Առնվազն 350 մարդ է զոհվել, եւս գրեթե 4 հազարը՝ տուժել նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցումների հետեւանքով:
Նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ ներկա է գտնվել աշխարհահռչակ ֆրանսիական «Շնայդեր Էլեկտրիկ» ընկերության, ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներդրմամբ ստեղծված «Կասկադ էներգո-Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոնի բացման արարողությանը:
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ պատրաստվում է առաջիկա տարիներին ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի էներգետիկ ոլորտում:
Միայն անցյալ շաբաթվա ընթացքում երեխաների իրավունքները ոտնահարելու մասին տարբեր մարդկանց կողմից 3 տարբեր բովանդակության նամակներ եմ ստացել:
530 հազար ԱՄՆ դոլար գումար է հավաքագրվել կանադահայ համայնքի կողմից։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայեր մասնակցել են նվիրատվությանը։ Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։ Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով։
Եվրոպական միության խորհուրդը նոյեմբերի 13-ին կայացած նիստում էստոնացի դիվանագետ Թոիվո Կլաարին նշանակել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ:
Ավելի քան 400 ամերիկացի միլիոնատերեր եւ միլիարդատերեր, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսին հղված ուղերձի տակ, որով կոչ են արել օրենսդիրներին՝ չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը։
Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին դանակահարված երիտասարդ աղջիկ է տեղափոխվել բժշկական կենտրոն։
«Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը:
Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն եւ այլ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ նոյեմբերի 13-ին մասնակցում են 2015 թվականի նույն օրը ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողություններին։
«Ակադեմիական ազատությունների աստիճանը մեր անխտիր բոլոր բուհերում, դասական առումով, եթե 0 չէ, ապա զրոյից աննշան բարձր է, սա ակնհայտ իրողություն է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԵՊՀ դասախոս, բարձրագույն կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել է «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը: