ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանը և Արկադի Համբարձումյանը երբեք չեն մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին և մշտապես անհարգելի բացակայում են նիստերից: Այսօր Արտակ Սարգսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է խնդիրը և եթե չպետք է մասնակցեր հանձնաժողովի նիստերին, ինչո՞ւ է ընդգրկվել դրա կազմում:
Նոյեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Վ.Ս-ն տանը վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել կնոջը։
«Մենք առհասարակ երևույթներին կանդրադարձանք, ընդ որում` այդ երևույթներին անձամբ ես անդրադարձել եմ ադեն 7-րդ անգամ: Փոքր, միջին ու շատ փոքր ձեռնարակատերերն արդեն 7-րդ անգամ են իրենց բողոքի ձայնը բարձրացնում, այսօր գրություններով հանդես են եկել 3000-ից ավելի ձեռնակատերեր, իսկ կառավարությունն անհամարժեք պատասխաններ է տալիս: Դրա փոխարեն ստուգումներն են ավելացրել, ստուգողներն էլ ոչ միայն չեն ներկայանում՝ իրենք ովքեր են, այլև մտնում են քաղաքացու պայուսակի մեջ, ավտոմեքենաների բեռնախցերն են ստուգում: Սա ստուգո՞ւմ է, թե՞ խուզարկություն: Եկեք այս տարբերությունը հասկանանք»:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ՝ փոխգործակցության կատարելագործման նպատակով:
Այսօր Ազգային ժողովում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրացրեցին փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրները, և ԱԺ-ում աժիոտաժ առաջացավ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում էր նիստի օրակարգին վերաբերվող հարցերին անդրադառնալ և անգամ պահանջեց անջատել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսափողը:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանիին՝ ցավակցություն հայտնելով Քերմանշահ նահանգում գրանցված երկրաշարժի ու դրա հետևանքով հարյուրավոր զոհերի առնչությամբ:
Լոնդոնը ցանկանում է Ռուսաստանի հետ այլ՝ արդյունավետ հարաբերություններ, այլ ոչ թե վերադարձ սառը պատերազմին եւ հարատեւ առճակատմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Ծառուկյան» դաշիքնի պատգամավորները Ազգային ժողովում բարձրացրեցին մանր և միջին առևտրով զբաղվողների հարցը՝ հայտարարելով, որ պատկան մարմինները «տեռոր» են իրականացնում ՓՄՁ-ների նկատմամբ:
Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի՝ երկու չափահասի և մեկ անչափահասի, ովքեր ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով առանձնատուն են կողոպտել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԱԺ բոլոր խմբակցություններին են դիմել տարբեր տոնավաճառների մի քանի հազար հայրենակիցներ՝ լուծելու բոլոր խնդիրները, որոնք առկա են:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հնարավոր է համարել, որ որոշակի հանգամանքներում կարելի է հրաժարվել Մադրիդի կենտրոնական իշխանություններից տարածաշրջանի անկախացումից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը, որը նախնական տվյալներով կազմում էր 409 միլիոն դրամ, ավելացել է: Այս պահին հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 626 միլիոն դրամ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է բանաձեւ Օլիմպիադայից մեկ շաբաթ առաջ եւ Պարալիմպիադայից մեկ շաբաթ հետո զինադադարի վերաբերյալ:
25-ամյա Տիգրան Գրիգորյանը հետախուզվում է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի մարզերի մի քանի հանրակրթական դպրոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց դպրոցների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նոոյեմբերի 13-ին Վրաստանի իր պաշտոնակից Լեւան Իզորիային հավաստիացրել է, որ Վաշինգտոնն այսուհետեւ էլ Թբիլիսիի հետ կհամագործակցի պաշտպանության ոլորտում:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» մոլի հանդիսավոր բացումը: Փափազյան եւ Քոչար փողոցների հատման մասում 22 հազար քմ մակերեսով եռհարկանի մոլի բացմանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը եւ էլիտայի այլ ներկայացուցիչներ: Մոլը «Տաշիր» ընկերությունների խմբում է ներառված:
ՌԴ-ն պլանավորումէ «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկել 2023 թվականին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցների մեջ ատեստավորման գործընթաց է սկսվել: Մեր տեղեկություններով, ատեստավորման պրոցեսը այնքան էլ դյուրին չէ ԱԺ-ի հնաբնակների համար, քանի որ մեծ է վտանգը, որ այդ գործընթացից հետո շատերը կկորցնեն իրենց աշխատանքը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, իսկ այնուհետեւ ընդլայնված կազմով խոսել են Սիրիայի մասին:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից նոյեմբերի 14-ին` ժամը 05:30-ի սահմաններում, փախուստի է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1987թ. ծնված Թելման Արշակի Ալավերդյանը:
Իրանի իշխանությունները նոյեմբերի 14-ը համազգային սգո օր են հայտարարել երկրաշարժի հարյուրավոր զոհերի հիշատակին, որը նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել Իրաքի հետ սահմանում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեծամորի ատոմակայանում կադրային ջարդ են սկսել, հներից ազատվում են, իսկ նոր կադրերը «գազավիկներ» են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մոտենում է Ամանորը, ու արդեն ժամանակն է մտածելու՝ ինչպես կարելի է անցկացնել տոնական հանգիստը: ՀԺ-ն փորձել է պարզել՝ ինչ փաթեթներ են առաջարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր հանգստավայրերում գտնվող հյուրանոցները, որքան դրանք արժեն: Գրեթե բոլոր փաթեթներն իրենց մեջ ներառում են տոնական ընթրիք Ամանորի գիշերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար 15 տարվա անազատության դատապարտված Արթուր Այվազյանը՝ Մանախը, վստահ է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը դժբախտ պատահար էր՝ ոչ պատշաճ բուժսպասարկման արդյունք:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե սեւ-մութ ամպեր են կուտակվել Արամ Սիմոնյանի գլխին, եւ չի բացառվում է, որ 2018-ին ընդառաջ, նա եւս հրաժեշտ տա պաշտոնին: 11 տարի ԵՊՀ ռեկտոր, վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «սարատնիկ» Արամ Սիմոնյանին, ասում են, կփոխարինի կրկին վարչապետի, այս անգամ արդեն Կարեն Կարապետյանի «սարատնիկ», կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը` կախված քաղաքական ապագա կոնֆիգուրացիայից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների տեղափոխության գործընթաց է սկսվել: