
Վանա լճում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի հնագույն ամրոց

Թուրքիայի «Yüzüncü Yıl» համալսարանի ջրային հետազոտությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Մուսթաֆա Ակքուշը հայտարարել է, որ Վանա լճի հատակին հայնտաբերվել է 3000-ամյա պատմություն ունեցող ամրոց: Ամենայն հավանականությամբ ամրոց պատկանում է Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին:
Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության, թուրք պրոֆեսորի խոսքերով ամրոցը ջրի տակ է անցել, քանի որ լճի մակարդակը վերջին 100-ամյակի ընթացքում բարձրացել է շուրջ 150 մետրով:
Ըստ նրա՝ բարեբախտաբար ամրոցի պատերը լավ են պահպանվել և բոլորովին չեն վնասվել: Դրան նպաստել է մասնավորապես այն, որ լճի ջուրը աղի է:
Թուրք պրոֆեսորի կարծիքով լիճը, որն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցնում, կարող է գրավել դայվինգի սիրահարներին ու հնագետներին:
Հիշեցնենք, որ Ուրարտուն, կամ Վանի թագավորությունը գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։