Թուրքիան Ռուսաստանից S-400-ներ է գնել

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ իրենք Ռուսաստանից գնել է «S-400» տիպի ռուսական ՀՕՊ համակարգերը:

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը, հղում անելով «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, նշում է, որ այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի Գիրեսուն շրջանում ունեցած ելույթի ժամանակ:

«Այդ գործարքն ավարտվեց, S-400-ները ձեռք բերվեցին» ասել է նախարարն ու ավելացրել որ սեփական ՀՕՊ համակարգեր արտադրելու համար EUROSAM կոնսորցիումի հետ առանձին աշխատանքեր ենք իրականացվում:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ այն բանից հետո, երբ 2017թ. օգոստոսի 23-ին Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին այդ ՀՕՊ համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, մի շարք երկրներ, մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրները, կոշտ կերպով արձագանքեցին դրան:

Թեմայի վերաբերյալ անդրադարձել է նաև Թուրքիայի վարչապետը, նշելով, որ «S-400»-ների ձեռքբերումը Թուրքիայի համար ոչ թե ընտրություն էր, այլ անհրաժեշտություն:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Բրյուսելում Թուրքիայի, Ֆրանսիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներրը ստորագրել են համաձայնագիր ՝համատեղ ՀՕՊ համակարգ արտադրելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս