Բաժիններ՝

Ինը «Գրեմմի» մրցանակների արժանացած «Էմերսոն» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

«Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը:

Առաջիկա ելույթը Երևան Էմերսոն քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս: Նյու Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930