
Հարիրիի կոալիցիոն կառավարությունը կմնա իշխանության գլուխ, Լիբանանի նախագահ

Ազգային փոխհամաձայնությունը, որը թույլ տվեց մեկ տարի առաջ Լիբանանում կոալիցիոն կառավարություն ստեղծել, պահպանում է իր արդյունավետությունը: Այս մասին, ինչպես հայտնել է Daily Star-ը, նոյեմբերի 13-ին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը։
Նրա խոսքով՝ «վարչապետ Սաադ Հարիրիի հետ համերաշխության արշավը եւ ընդհանրապես հայրենիք նրա անհապաղ վերադառնալու համընդհանուր պահանջը դրական արդյունքներ են տվել»: Ինչպես նշել է հանրապետության ղեկավարը, «իր պաշտոնը թողնելու որոշումից հրաժարվելու պատրաստակամության վերաբերյալ Հարիրիի արած վերջին հայտարարությունը վկայում է, որ կոալիցիոն կաբինետը կմնա իշխանությման գլուխ, եւ ճգնաժամի կարգավորում ձեռք կբերվի»:
Հարիրին նոյեմբերի 12-ին Al Mustaqbal հեռուստակայանին հայտնել է, որ երկու – երեք օրից կվերադառնա Բեյրութ: Նա հասկանալ է տվել, որ կարող է հրաժարվել պաշտոնաթողությունից, ինչի մասին հայտարարել էր նոյեմբերի 4-ին, եթե «Լիբանանի չեզոքության եւ տարածաշրջանային հակամարտություններից նրա հեռացվածության՝ կառավարության կողմից հռչակված սկզբունքը ճշտիվ պահպանվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: