
ԵՄ-ի 23 երկրներ պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու հայտարարություն են ստորագրել

Եվրամիության մեջ մտնող 23 երկրների ներկայացուցիչներ նոյեմբերի 13-ին Բրյուսելում համատեղ հայտարարություն են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության բնագավառում մշտական համակարգված համագործակցության (PESCO) վերաբերյալ:
Փաստաթուղթն ստորագրել են Ավստրիան, Բեգլիան, Բուլղարիան, Չեխիան, Խորվաթիան, Կիպրոսը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Լեհաստանը, Ռումինիան, Սլովենիան, Սլովակիան, Իսպանիան եւ Շվեդիան:
PESCO-ն ԵՄ-ի երկրների համար ավելի սերտ համագործակցության հնարավորությու է նախատեսում պաշտպանության եւ անվտանգության բնագավառում: Այդ կառույցը երկրներին թույլ կտա համատեղ զարգացնել պաշտպանական ներուժը, ներդրումներ անել համատեղ նախագծերում, ինչպես նաեւ բարձրացնել իրենց զինված ուժերի գործառական պատրաստությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: