
«Տաշիր»-ի կողմից էներգետիկ ոլորտում ներդրումները չեն բերի սակագնային բեռի ավելացման

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից Հայաստանի էներգետիկայի ոլորտում 1 միլիարդ դոլարի ներդրումը կկատարվի առանց սակագնային բեռի ավելացման: Այս մասին «Տաշիր» ընկերությունների խմբի ներդրումային ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը:
«Պարոն Կարապետյանի («Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյան-հեղ.) կողմից մեր առջև դրված առաջին պայմանն է եղել, որը ներդրվել է մեր նախաձեռնությունների ընթացքում»,- ասաց Կարեն Դարբինյանը:
Տաշիր ընկերությունների խմբի կողմից առաջիկա տարիներին նախատեսվող ներդրումներից 200 միլիոն դոլար կուղղվի հիդրոէներգետիկայի ոլորտին, կկառուցվի «Շնող» ՀԷԿ-ը: Առաջիկա տարիներին շուրջ 900 միլիոն դոլար էլ կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցերում» էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների վերակառուցմանն ու էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ներդրմանը: