Բաժիններ՝

ԱՄՆ-ի ամենահարուստ 400-ից ավելի քաղաքացիներ կոչ են արել Կոնգրեսին՝ իրենց համար չնվազեցնել հարկերը

Ավելի քան 400 ամերիկացի միլիոնատերեր եւ միլիարդատերեր, այդ թվում՝ Ջորջ Սորոսը, իրենց ստորագրություններն են դրել Կոնգրեսին հղված ուղերձի տակ, որով կոչ են արել օրենսդիրներին՝ չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը։

Նամակի հեղինակները սխալ են համարում հարուստ ընտանիքների համար հարկերի կրճատման վերաբերյալ հանրապետականցիների առաջարկությունն այն պահին, երբ ԱՄՆ-ի պետական պարտքը շատ մեծ է, իսկ երկրի քաղաքացիների եկամուտների անհավասարությունն ամենազգալին է 1920-ական թվականներից ի վեր:

Նրանք հորդորել են Կոնգրեսին՝ հավանություն չտալ օրինագծին, որը, իրենց կարծիքով, «էլ ավելի կխորացնի անհավասարությունը» եւ կմեծացնի պետական պարտքը: Նրանք անհրաժեշտ են համարում չնվազեցնել ունեւոր քաղաքացիների հարկերը, այլ բարձրացնել դրանք:

Բիզնեսի եւ քաղաքացիների համար հարկերի կրճատումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի կենտրոնական բաղադրիչն է, որը կոչված է խթանել ամերիկյան տնտեսության աճը եւ ստեղծել նոր աշխատատեղեր:

Կոնգրեսին հղված ուղերձն ստորագրողների թվում են՝ Ben & Jerry՚s Ice Cream ցանցի հիմնադիրներ Բեն Քոենը եւ Ջերի Գրինֆիլդը, հագուստի հայտնի դիզայներ Էյլին Ֆիշերը, ինչպես նաեւ ներդրող եւ ֆիլանտրոպ Սթիվեն Ռոքֆելլերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս