Բրազիլացին բուժզննության է ենթարկվել Պորտուգալիայում՝ փարիզեցիների ակումբային բժշկի ներկայությամբ: Ըստ L’Equipe-ի տեղեկության, դեպի ֆրանսիական ակումբ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ՝ օգոստոսի 4-ին:
Skype-ի օգտատերերն ամբողջ աշխարհում դարձյալ խափանումների են բախվել ծառայության աշխատանքում։
«Երիտասարդ սերունդը մեծացնելիս՝ իրենց մոտ պետք է ձևավորել այդպիսի կարծիք, որ ծխողներն անհաջողակ են»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ տուգանքների և պատասխանատվության խստացման հարցը հայեցկարգի շրջանակներում մշակվող օրենսդրությունում կպարզվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 2-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված երկրաշարժերից 8-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Իսրայելական Haaretz թերթի կայքից անհետացել է Ադրբեջանի իշխող վերնախավի կապիտալների մասին աղմկահարույց նյութը, որի վերաբերյալ մի շարք հայտարարություններ էր արել պաշտոնական Բաքուն:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ժամանել է Վարշավայի դատախազություն, որտեղ նա հարցաքննվելու է սմոլենսկյան աղետի զոհերի հերձման ընթացքում տեղ գտած խախտումների գործով:
«Ցավոք, պետք է նշենք, որ ոչ բոլոր դեսպանություններում է, որ դիվանագետների հաստիքակազմը բավարար է ունենալու առանձին մասնագետներ տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու համար»:
Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբեր Անսարին օգոստոսի 3-ին մեկնել է Անկարա՝ բանակցելու թուրք պաշտոնյաների հետ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 4-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Ծաղկաձորում գտնվող խաղատներից մեկի այցելուին խարդախության մեջ են մեղադրել՝ ծեծի ենթարկել որից հետո դուրս են հրավիրել խաղատնից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:
Հուրգադայում վիրավորված ՀՀ քաղաքացիների առողջական վիճակին Կահիրեում տեղում կծանոթանա էրեբունի բժշկական կենտրոնի Ընդհանուր և կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը:
Իրաքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 173 անդամներից բաղկացած ցուցակ, որոնք պատրաստ են ահաբեկչական գործողություններ կատարել Եվրոպայի երկրներում:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեգնանքովէ մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի կազմակերպումը, որտեղ վերջին երկու շաբաթներին մի շարք կադրային վերադասավորումներ են տեղի ունեցել։
ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի «Գրին քարտի», անկանոն խաղարկության համակարգը հնացել է և պետք է վերանա։
Աբխազիայում օգոստոսի 3-ի առավոտյան պատահարի վայրից ոչ հեռու գտել են այն երկու մարդկանց մարմինները, որոնք զոհվել են զինամթերքի պահեստում պայթյունների ժամանակ ստացած բեկորային վերքերից:
Առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետեւանքով օգոստոսի 2-ին 78 տարեկան հասակում մահացել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ` Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Հասան Ռոուհանիին հաստատել է Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում:
«Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս ա»,- հարցադրում արեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Իրանը 16 միջոցառումներից բաղկացած ցուցակ է պատրաստել ի պատասխան Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման:
Կառավարությունը ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության խիստ բարձրացման խնդիր է դրել:
66 երեխա եւ 11 չափահաս է թունավորվել Բուրյաթիայի Կաբանսկի շրջանի տուրիստական հանգրվանում, որտեղ տեղի է ունենում Baikal Dance Camp պարի փառատոնը:
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարերային աղետների հետևանքով վնասների խնդրին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ զանգվածային լրատվամիջոցներին մեղադրել է իր հայտարարությունների վերաբերյալ ստահոդ հաղորդումների հրապարակելու մեջ։
Հանրապետական սենատորներն օգոստոսի 2-ին Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային այցագրերի տրման համար նոր սահմանափակումներ եւ պայմաններ մտցնելու մասին օրինագիծը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 3-ին հաստատել է կառավարության նոր կազմը՝ դրանում փոխարինելով 19 նախարարներից 14-ին, այդ թվում՝ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին:
Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) առաջին նիստը կգումարի օգոստոսի 4-ին:
Առնվազն 10 մարդ է զոհվել, չորսն՝ անհայտ կորել եւ ավելի քան 196 հազարը՝ տուժել Չինաստանի հարավային ու արեւմտյան շրջաններում տեղացած հորդառատ անձրեւների եւ սողանքների հետեւանքով, ինչի մասին հայտնել է CCTV հեռուստաալիքը: