Բաժիններ՝

Իրանի ԱԳ փոխնախարարը այցով մեկնել է Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարարի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով տեղակալ Հոսեյն Ջաբեր Անսարին օգոստոսի 3-ին մեկնել է Անկարա՝ բանակցելու թուրք պաշտոնյաների հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության մի աղբյուր:

«Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հոսեյն Ջաբեր Անսարին Մոսկվա իր այցի ավարտից հետո ուղեւորվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ հանդիպելու պաշտոնյաների հետ»,-ասել է աղբյուրը:

ՌԴ ԱԳ նախարարությունը նախօրյակին հայտնել է, որ Ռուսաստանի, Իրանի եւ Իրաքի արտաքին գործերի փոխնախարարներ Միխայիլ Բոգդանովը, Հոսեյն Անսարին եւ Նիզար Հայրալըն Մոսկվայում եռակողմ փորձագիտական հանդիպում են անցկացրել Սիրիայի շուրջ: Անսարին նաեւ հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031