Բաժիններ՝

Նեյմարը բուժզննություն է անցել ՊՍԺ-ում

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ավարտեց բուժզննությունը ՊՍԺ-ում:

Բրազիլացին բուժզննության է ենթարկվել Պորտուգալիայում՝ փարիզեցիների ակումբային բժշկի ներկայությամբ: Ըստ L’Equipe-ի տեղեկության, դեպի ֆրանսիական ակումբ ֆուտբոլիստի տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ՝ օգոստոսի 4-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարը փարիզեցիների հետ կստորագրի 5 տարվա համար նախատեսված համաձայնագիր՝ շաբաթական 575 հազար եվրո աշխատավարձով: «Բարսելոնան» ինքը նախօրեին հաստատեց, որ Նեյմարը ցանկանում է հեռանալ ակումբից:

ՊՍԺ-ն ֆուտբոլիստի տրանսֆերի համար պետք է վճարի 222 մլն եվրոյի չափով հրաժարագին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031