Իրաքում տվյալներ են գտել ԻՊ-ի՝ Եվրոպայում գտնվող ահաբեկիչների մասին. Welt
Իրաքում հայտնաբերվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 173 անդամներից բաղկացած ցուցակ, որոնք պատրաստ են ահաբեկչական գործողություններ կատարել Եվրոպայի երկրներում: Այն մասին, որ նրանց թվում կան Եվրամիության մի քանի քաղաքացիներ, օգոստոսի 2-ին հաղորդել է գերմանական Die Welt թերթը։
Հրատարակության տեղեկատվությամբ՝ բացի անուններից, ցուցակում կան իսլամիստների լուսանկարները եւ տվյալներ այն մասին, թե նրանք ծնունդով որտեղից են: Հենց նրանք են դիտվում որպես ԻՊ-ի անունից ահաբեկչական գործողությունների պոտենցիալ կատարողներ: Ցուցակում թվարկվածների մեծամասնությունը (132 մարդ) ծնունդով Իրաքից են: Դրանում նաեւ նշված են Թունիսի, Մարոկոյի, Հորդանանի, Տաջիկստանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ: Ըստ որում վեց հնարավոր մահապարտներ ծնունդով Բելգիայից են, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից:
Իրաքի հատուկ նշանակության զորակազմն այն հայտնաբերել Է ահաբեկիչների թաքստոցում Մոսուլի համար մարտի ժամանակ: ԱՄՆ-ի հետախուզությունը վերլուծել է ստացված տվյալները, դրանք ուղարկվել են Եվրոպայի երկրների ոստիկանական վարչություններ՝ հիշյալ անձանց Եվրոպա հնարավոր մուտքի պատճառով անվտանգության միջոցների ապահովման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: