«Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով Կահիրե է գործուղվել պրոֆեսոր Հովհաննիսյանը». Տիգրան Բալայան

Հայաստանի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ` Հուրգադայում վիրավորված հայ զբոսաշրջիկի ապաքինմանն աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ սպանվել է: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց: Հարձակման հետևանքով տուժել է նաև Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի: Հայաստանի երկու քաղաքացիները, հատուկ չվերթով տեղափոխվել են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ստանալու համար։

Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա: Ի դեպ, հանցագործը վնասազերծվել է հայ զբոսաշրջիկի ջանքերով:

Տեսանյութեր

Լրահոս