Արայիկ Հարությունյանը Հադրութի շրջանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի բաժի փոխանցմամբ՝ գիշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկայինմշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես,պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղելշրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասըտուժել է կարկուտից, ապա տեղումների քանակը զգալիորեն ցածր է եղելտարեկան միջին նորմայից: Դրա հետևանքով, շուրջ 10 հազար հեկտար ցորենի ևգարու մշակաբույսերի կատարած ցանքսից հնձվել է մոտ 25 հազար տոննա բերք:

Վարչապետը նշել է, որ, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին,բերքահավաքի արդյունքները ցույց են տալիս, որ բոլոր այն հողօգտագործողներն,ովքեր հողի մշակումն իրականացրել են ագրոկանոնների համաձայն,անհամեմատ ավելի բարձր բերք են ստացել՝ անջրդի պայմաններումապահովելով 45-50ց բերք: «Տարիներ շարունակ հողի արդյունավետ մշակության համար մեր կողմիցհնչեցվող կոչերին ու խորհուրդներին, ցավոք, դեռևս շատերը չեն հետևում:Բազմաթիվ օրինակներ ունենք, որ ովքեր պահպանում են հողի մշակմանագրոկանոնները, երաշխավորված բարձր բերք են ստանում, իսկ ովքերշարունակում են անտարբեր լինել կանոնների նկատմամբ, ցածր ցուցանիշներ ենունենում»,- ասել է Ա. Հարությունյանը և կրկին հորդորել հետևել իրենց այնգործընկերների օրինակին, ովքեր արդեն լուրջ ձեռքբերումներ ունեն:

Ամփոփելով բերքահավաքի արդյունքները՝ վարչապետը խոսել է նաևաշնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին՝ հետաքրքրվելովշրջանում առկա իրավիճակով և կարևորելով աշխատանքների ժամանակինկազմակերպումը: Այս համատեքստում վարչապետի խոսքով՝ կառավարությունըառաջիկայում լուրջ ուշադրություն է դարձնելու նաև համայնքային հողերիմշակության հետ կապված հարցերին: Ա. Հարությունյանը, անդրադառնալով գյուղատնտեսության այլ ճյուղերիներուժին, նաև նշել է, որ առաջիկա տարիներին Արցախում մեծ ուշադրություն էդարձվելու այգեգործությանը՝ հատկապես նռան նոր այգիների հիմնմանը:

Վարչապետի խոսքով՝ կառավարությունը խրախուսելու է բոլոր այնանհատներին, ովքեր կհիմնեն նռան այգիներ և դրանց մշակումն ու ոռոգումըկիրականացնեն գյուղատնտեսության նախարարության պահանջներինհամապատասխան: Գործադիր իշխանության ղեկավարը վերջում տեղեկացրել է ներկաներին, որ,աղքատության վերացման քաղաքականության շրջանակներում, առաջիկայում,որպես պիլոտային ծրագիր, հանրապետության շրջաններում սոցիալապեսանապահով ընտանիքներին կտրամադրվեն հավի ճտեր:

Տեսանյութեր

Լրահոս