Նա հավելեց, որ դեպքին առնչվում է այնքանով, որ դեպքն իր տանն է տեղի ունեցել, որը վարձակալությամբ տվել էր տուժողին: Վերջինս այնտեղ բնակվում էր ընկերոջ՝ Հարությունի, հետ՝ «նա տեսքով ճոխ էր, ոնց որ ռեստորաններ ունի»:
Այս տարի «Ալեքս տեքստիլ»-ը բացեց նոր արտադրամաս՝ ստեղծելով մոտ 300 աշխատատեղ: Սեպտեմբերին նախատեսվում է «Ալեքս տեքստիլ»-ի երկու մասնաճյուղի գործարկում, որը արդյունքում կստեղծվի ևս 500-600 աշխատատեղ:
ՀՀ կառավարությունը Սիրիայի և Լիբանանի դիվանագիտական հաստատություններում ազգությամբ հայերին տրամադրված ՀՀ անձնագրի դիմաց տուրքի գումարը փոխհատուցելու նպատակով Արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 11 մլն դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգում:
Օգոստոսի 8-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 105 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տանիքում հրդեհ է բռնկվել:
Ազգականին դանակահարել և հիվանդանոց էր գցել ազգականը:
Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության շրջանի հայազգի հայտնի Պալյան ճարտարապետական ընտանքի պատմությունը և նրա գործունեությունը ներկայացնող ֆիլմ:
Ինչ եղավ, երբ կալանավորներին Գորիսի բանտ տեղափոխող մեքենան խափանվեց։
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ստեղծվում է Astana Hub տեխնոպարկը, որի հիմնական ուղղությունն է լինելու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ստարտափերի աջակցումն ու զարգացումը:
Ուսուցչի կողմից բռնի գործողության հետևանքով աչքը կորցրած Մեսրոպ Խաչատրյանի ներկայացուցիչները 2017 թ. հունիսի 19-ին գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Գանգատի հիմքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածն է, որով ամրագրվում է խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը: Սևանի ավագ դպրոցի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի հետ դեպքը տեղի է ունեցել 2014 թ. դեկտեմբերի 9-ին:
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ղեկավարությունը Բնական պաշարների պահպանության ծառայության աշխատողներին արգելել է աշխատանքի ընթացքում գործածել որոշ ձեւակերպումներ, այդ թվում՝ «կլիմայի փոփոխություն» տերմինը:
Գրականագետի դիտարկմամբ՝ սա քաղաքական մոտեցումների արդյունք է: Այս երկխոսությունը մեր հարևան երկրի՝ Ռուսաստանի հետ խոսում է այն մասին, որ կայսերական գիտակցություն ունեցող երկիրը փորձում է մեզ կլանել, դարձնել իր մի մասը:
ԱՄՆ-ում շուրջ 1,9 մլն շենքեր ջրասույզ կլինեն այն դեպքում, եթե Համաշխարհային օվկիանոսի մակարդակը մինչեւ 2100 թվականը բարձրանա 2 մետրով, եւ այդժամ կորուստները կարող են հասնել 882 մլրդ դոլարի:
Նախաձեռնությունն արդեն մեծ տագնապ է առաջացնում, ես կարծում եմ՝ նախաձեռնություն առաջ բերողները հոյակապ հասկանում են, որ դա չի անցնելու, բայց, երևի թե, այս առաջին քայլը պետք է արվի, բայց էլի եմ ասում, սա վերջին քայլը պետք է լիներ:
«Այն իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանության բանակին քիչ թե շատ ծանոթները, այդ թվում՝ հակառակորդը, շատ լավ գիտեն, որ եթե ՊԲ-ի կողմից ձեռնարկվում է նման գործողություն, ապա դա շատ ցավոտ է լինում հենց հակառակորդի համար»:
2017թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 14:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Հաղարծին վանական համալիր» տանող ավտոճանապարհի հարակից տարածքում դիակ կա:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից դժգոհ ամերիկացիների թիվը հասել է 56 տոկոսի, ինչի մասին վկայում են SSRS ծառայության հարցման արդյունքները, որն անցկացվել է CNN հեռուստաալիքի պատվերով։
«Արմենիա» ԲԿ-ում Լևոն Սահակյանին վիրահատել էին, նա ունեցել էր սրտի եւ թոքի վասվածք ու գիտակցության չգալով՝ մահացել էր:
Արյան համար։ Անեմիայով տառապող անձանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում նվազագույնը մեկ բաժակ կաղամբի հյութ խմել։ Այն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են արյան համար։
Թուրքական իշխանություններն առգրավել են պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանի բանկային միջոցները:
MegaBots ընկերությունն առաջին անգամ ցուցադրել է Eagle Prime վիթխարի մարտական ռոբոտը:
Արցախ այցելելու գաղափարը նրա մոտ ծնվել է 2016 թ.-ի հունիսին, երբ Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպված միջոցառման ժամանակ հանդիպել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին, ով նրան խորհուրդ է տվել այցելել Արցախ։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չնայած բազմիցս բարձրաձայնել է, որ նախաքննական մարմնին հանցագործության մասին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեորեն պատժելի արարք է, այդուհանդերձ, սուտ մատնությունների աճի միտումը շարունակվում է պահպանվել. այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել սուտ մատնության փաստերով:
«Բոլոր տեսակի ամերիկացիները միավորվել են մեկ պարզ նպատակի շուրջ՝ կրկին Ամերիկան հզոր դարձնել», – նշում է Թրամփը:
Ատլանտայի կենդանաբանական այգում 39 տարեկան հասակում սատկել է Չանթեք որձ օրանգուտանգը, որը հայտնի էր նրանով, որ սովորել էր ժեստերի լեզուն։
«Մենք ֆերմերներ ունենք, որոնք լուրջ ծախսեր են անում ոռոգման համար և պատրաստ են անել, բայց ինչո՞ւ ՋՕ-ից վերցնեն, եթե կարող ենք ՋՐԱՌ-ից առնել»,- ասաց Հ. Բերբերյանը։
«Աշխարհի զանգվածային լրատվական միջոցներն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Հարավային Կովկասից և ընդհանրապես տարածաշրջանից միայն Հայաստանն էր նախագահի մակարդակով ներկայացված, մասնավորապես՝ Ալիևը չկար: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները երկկողմանի մակարդակից արդեն դուրս են գալիս և դառնում են տարածաշրջանային գործոն, մի գործոն, որը կայունացնող դերակատարում ունի տարածաշրջանում»:
Երևանում Բուլղարիայի դեսպանատունը նախընտրեց չարձագանքել «Արմենպրես»-ի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուլղարիայի մասնաճյուղի կողմից կազմակերպվող միջոցառումների և միության աշխատակիցներ դեմ ուղղված՝ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան շարունակական ճնշումներին վերաբերող հարցերին:
«Ես ջարդված, կոտրված եմ տեսնում իմ երկրի մտավորականներին: Ես շատ կարևոր եմ համարում հատկապես՝ գրի մարդկանց, քանի որ հենց գրի միջոցով է պատկերվում իրականությունը, նրանք պարտավոր են խիզախել, եթե ոչ, ուրեմն թող ձայները կտրած մի կողմ քաշվեն, լռեն. վախկոտի ներկայությունը միշտ վտանգավոր է բոլոր ոլորտներում»:
Թուրքիան սկսել է Իրանի հետ սահմանին պաշտպանիչ պատի շինարարությունը: Այս մասին հայտնում է ABC News-ը: Ըստ կայքի՝ այն կունենա 2 մետր լայնություն և 3 մետր բարձրություն:
Զբոսաշրջիկները զանգահարում են տուրիստական գործակալություններ՝ խնդրելով չեղարկել Թուրքիա շրջագայությունները այնտեղ մոլեգնող Կոկսակի վիրուսի վերաբերյալ հաղորդագրությունների պատճառով, բայց դա հնարավոր չէ անել առանց տուգանքի, քանի որ վիրուսի վերաբերյալ տեղեկատվության պաշտոնական հաստատումներ չկան: