Բաժիններ՝

Յունկերը հեգնանքով է մեկնաբանել Թրամփի վարչակազմի աշխատանքի կազմակերպումը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեգնանքովէ մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի կազմակերպումը, որտեղ վերջին երկու շաբաթներին մի շարք կադրային վերադասավորումներ են տեղի ունեցել։

«Դա ցնցող է,- ասել է ԵՀ-ի ղեկավարը Politico թերթին տված հարցազրույցում, մեկնաբանելով, մասնավորապես, Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Էնթոնի Սկարամուչիի պաշտոնաթողությունը:- Մենք ավելի լավ ենք կազմակերպված, քան Թրամփի վարչակազմը, որովհետեւ ներքին ինչ-ինչ բարդությունների դեպքում մենք դրանք լուծում ենք անձնական զրույցների ճանապարհով՝ մարդկանց աշխատանքից ազատելու փոխարեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031