Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է ստեղծվել 2025 թվականից ոչ շուտ: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
Օգոստոսի 2-ին, ժամը 08:37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 10 տան մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարորդի և մի քանի այլ անձանց տրված բացատրություններից, ներկայացված ապրանքների մատակարարման հարկային հաշվի և դրամարկղային մուտքի օրդերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ս. Կ.-ն 18.07.2017 թվականին «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Լալվար անտառտնտեսություն» մասնաճյուղից գնել է կաղնի տեսակի վառելափայտ՝ Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի միջոցով բեռնատար ավտոմեքենայով Լոռու մարզի Վահագնի գյուղ տեղափոխելու համար: Սակայն վառելափայտով բարձված ավտոմեքենան, 18.07.2017 թվականին լրացված փաստաթղթերով, օրեր անց հայտնաբերվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:
Դատավոր Սերժիու Մորոն բավարարել է Բրազիլիայի դաշնային դատախազության դիմումը, որն ավելի վաղ պահանջել էր կոռուպցիայի նոր մեղադրանքներ առաջադրել երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային:
Ամերիկահայ Արամազդ Անդրեսյանը, ով մեղադրվում է իր 5-ամյա որդու սպանության մեջ` փորձելով վրեժ լուծել իր նախկին կնոջից, դատական նիստում ընդունել է մեղքը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցրել է ծնունդով այլ երկրների քաղաքացիների ընդունումը ծառայության՝ «անվտանգության համար պոտենցիալ վտանգների» պատճառով, ինչի մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Ցանցում կադրեր են հայտնվել Աֆղանստանի Հերաթ քաղաքում օգոստոսի 1-ին ահաբեկիչների գրոհին ենթարկված շիաների մզկիթից:
Անկարայի նահանգապետարանը արտակարգ դրության ռեժիմի շրջանակում զանգվածային հավաքների վերաբերյալ արգելքներ է սահմանել:
Միացյալ Նահանգների վարչակազմը պլանավորում էԿԺԴՀ-ի վրա «խաղաղ ճնշման» արշավ իրականացնել, սակայն Վաշինգտոնը չի ձգտում այդ երկրում հասնել վարչակարգի փոփոխման եւ Կորեական թերակղզու արագ վերամիավորման:
Երեք հոգի տեղում մահացել են, մեկը՝ հիվանդանոցում: Վեց մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նոր տաք հոսանքներ են գալիս Հայաստան Իրաքից: Նա ասաց, որ առաջիկա 5 օրերի կանխատեսումներով՝ այդ տաք հոսանքները չեն նահանջում, այսինքն՝ պարզ չէ՝ երբ ջերմաստիճանը կիջնի:
Բաքվի բնակիչ Սարխան Ջաբբարովը աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել:
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլին փոխարինող է գտել Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնից հեռացված Էնթոնի Սկարամուչիին:
Երեկ ՝ օգոստոսի 1-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի պաշտպանական դիրքերի և դրանց հարակից խոտհարքների վրա: Գնդակոծությունն ավելի ինտենսիվ էր դարձել ժամը 20-ից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործողություններն ընդդիմության դեմ եւ պահանջում է ազատել նրա առաջնորդներին՝ Լեոպոլդո Լոպեսին եւ Անտոնիո Լեդեսմային։
Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) անհայտ անձը օգոստոսի 1-ին կրակ է բացել Չինաստանի հյուպատոսության շենքի վրա, ինչից հետո ինքնասպան է եղել:
ԱՄՆ-ի Սենատը հայտարարել է, որ Քրիստոֆեր Ռեյին հաստատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում:
Ամերիկյան վարչակազմը պահպանում է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները նորմալացնելու տրամադրվածությունը, չնայած ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշմանը, բայց ակնկալում է ՌԴ կառավարության հանդիպական կառուցողական քայլերը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Օգոստոսի 1-ին, ժամը 16.45-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանաման սրահից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Կորյուն Կ.-ին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 2-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Օգոստոսի 1-ին, ժամը 22:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 1-ին թաղամասի թիվ 3 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը կարիճ է բռնել բնակարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծին, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։
Եվրամիության բնակչությունն անցյալ տարի ավելացել է 1,5 միլիոնով՝ հասնելով 511,8-ի: Այդ մասին ասված է Եվրոստատի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 31-ին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Պ. Գ.-ը և ուղևոր՝ 2001 թ. ծնված Կ. Մ.-ը հոսպիտալացվել են համապատասխանաբար «Էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ներ, որտեղ բժիշկները Պ. Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն, իսկ Կ. Մ.-ինը՝ բավարար:
Անկախ մշակողներն Apple-ի HomePod խելացի սյունակի միջադրման մեջ տեղեկատվություն dg հայտնաբերել iPhone 8-ի նոր գործառույթների մասին:
Հնդկաստանում բժիշկները նորածին մանկիկի փորում հայտնաբերել են նրա երկվորյակ եղբոր թերզարգացած սաղմը:
Facebook սոցիալական ցանցի ծրագրավորողները հարկադրված են եղել արհեստական ինտելեկտի բազայում անջատելու չաթ-բոթերն այն բանից հետո, երբ նրանք ստեղծել են հաղորդակցվելու սեփական լեզուն:
Անհայտ ցանցահեններին հաջողվել է ԱՄՆ-ի HBO ալիքի համակարգչային համակարգից հափշտակել «Գահերի խաղը» հեռուստատեսային ասքի առաջիկա սերիաներին վերաբերող տեղեկատվությունը:
Դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալյան, հուլիսի 31-ին հայտարարել են, որ մտադիր են 2,25 միլիոն դոլար տրամադրել Լիբանանում ապրող սիրիացի փախստականների երեք հազար երեխաների համար յոթ դպոցների զարգացման նպատակով:
«Barazek». սիրիական թխվածքաբլիթ: