Բաժիններ՝

«Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս ա». Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային զարգացման և կառավարման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 2017 թվականի ինն ամսում հատկացնել 1 մլրդ 190 մլն 693․5 հազար դրամ: Ըստ Լոքյանի` նախատեսվում է հանրապետությունում ստեղծել փոքր մեգապոլիսներ:

Մասնավորապես, այդ գումարով նախատեսվում է Ջերմուկի աջափնյա թաղամասի բակային տարածքների բարեկարգում և բակային ճանապարհների ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, ձախափնյա թաղամասի բակային ճանապարհների ասֆալտապատում, եզրաքարերին տեղադրում և բնակելի շենքերի տանիքածածկույթի շինվերանորոգման աշխատանքներ:

«Բոլորս հասկացե՞լ ենք, որ Ջերմուկն արդեն մեգապոլիս ա»,- հարցադրում արեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Բայց չակերնտները չմոռանաք»,- շտապեց հավելել Դ.Լոքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս