Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
HMD Global ընկերությունը ներկայացրել է Nokia 8 սմարթֆոնը: Այս պահին դա ընկերության ամենաթանկ և արտադրողական հեռախոսն է:
Մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում հանգրվանած Քուվեյթի քաղաքացիները մեծ աղմուկ ու ծեծկռտուք են սարքել:
Օգոստոսի 17-ին, ժամը 13:20-ից մինչև 13:45-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 22 կայանքներից Արարատի մարզի Երասխ, Արմաշ, Սուրենավան, Արարատ. Նոյակերտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2394 կրակոց:
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել, որը կոչվում է x.com, հայտնում է Gizmodo կայքը: Ինչպես հաղորդվում է, կայքում դեռ ոչինչ հրապարակված չէ, բացի x տառից:
Գլխավոր դատախազ Ջորջ Բրենդիսը նախազգուշացում է արել Հենսոնին և հայտարարել, որ իր արարքով նա կրոնական սկզբունքով վիրավորում է մարդկանց խմբերին: Նա հրաժարվել է Ավստրալիայում արգելել բուրքան, ինչն արաժանացել է ընդդիմադիր կուսակցությունների անդամների ծափահարություններին:
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը օգոստոսի 16-ին դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին գրադարանները վերաբացելու նամակ-պահանջով:
Լավագույնի ընտրության քվեարկությանը կմասնակցնեն ազգային թիմերի մարզիչները և ավագները, ԶԼՄ ներկայացուցիչները: Այն կմեկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 22 շենքի մոտակայքում ծառի բունն ուղղահայաց կիսվել է:
«Իհարկե, պետք չէ թերագնահատել ռուսների ինտելեկտը և վիրավորել նրանց բանականությունը։ ռուսները շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ցանկացած կապի ամրապնդում ինչ-որ այլ սուբյեկտի հետ լինելու է ՀՀ-ՌԴ ներկայիս ձևով հարաբերությունների հաշվին»։
Կատալանոկան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը ցավակցություն է հայտնել քաղաքի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին ու բարեկամներին: Ցավակցությունը հրապարակվել է ակումբի պաշտոնական թվիեթերյան միկրոբլոգում:
Շարմազանովը հավելեց, որ ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի Հայաստանի լինի Եվրասիական տնտեսական միության կազմում: Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը չի նշանակում, որ Հայաստանը չի կարող զարգացնել հարաբերություններն այլ երկրների և միությունների, այդ թվում՝ Եվրոպական Միության հետ:
Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ փիքափի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: Դեպքի հետևանքով վիրավորների թիվը 56 է: Ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատել է որպես ահաբեկչություն:
Թուրքական ակումբը, հնարավոր է, կվաճառի Օզբիլիսին կամ այլ թիմում վարձավճարով հանդես գալու հնարավորություն կտա:
Տեղի ունեցածը ոստիկանությունը գնահատել է որպես ահաբեկչություն: Հայտնի է դարձել, որ փիքափի դեպքից հետո Բարսելոնայի թուրքական ռեստորաններից մեկը ներխուժած երկու զինված անձինք պատանդներ են պահում:
Երևան քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը հուլիսի 21-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Իրաքցի հոգևորական Իյադ Ջանալեդդին անդրադարձել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կերպարին: Թուրք հայտնի վերլուծաբան Ահմեթ Հաքանը «Hürriyet» թերթի իր սյունակում հիշեցրել է Ջանալեդդինի` իրաքյան հեռուստաալիքների մեկի եթերում հնչեցրած կարծիքը, թե Իրաքը մի նոր Աթաթուրքի կարիք ունի:
16-ամյա Էդգարը մինչ Clever Sentry-ը պատրաստելը ծրագրավորման բավականին փորձ է ունեցել։ Կայքեր է ստեղծել, գումար աշխատել։ Ասում է, որ նպատակ ունի Clever Sentry-ն ավելի շատ դպրոցներում տարածել, հանրայնացնել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն:
«Այս կառավարությունը չի ճանաչում ոչ մահմեդականների կրոնական իրավունքներ, դեռ ավելին այն քրեական պատասխանատվության է ենթարկում և տուգանում հավատուրացության, աթեիզմի և իսլամն աղավաղելու համար», – հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց։
Մեր ներուժը մեծ է քիմիայի ոլորտում: Կառավարությունը քայլեր է իրականացնում «Նաիրիտ»-ի վերագործարկման համար: Մեծ ներուժ ունենք նաև ոսկերչության, թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի արտադրության ոլորտում:
Սուրճն իսկապես կարող է օգնել նվազեցնել քաշը և պահպանել այն։ Օրգանիզմում լեպտին հորմոնի ցածր մակարդակը հանգեցնում է քաշի ավելացման՝ ճարպերի կուտակման արդյունքում, իսկ կոֆեինը բարձրացնում է այդ հորմոնի մակարդակը։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները համագործակցելով ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, օգոստոսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի «Միքայելյան» բժշկական կենտրոնից հայտնաբերվել և նույն օրը, ժամը 14.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սամվել Վ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի, 315 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նասիմիի դատարանի վճռով Գյոզալ Բայրամլիի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: Նասիմիի շրջանի դատարանը 2 ամսով երկարաձգել է նաև առևանգման միջոցով Ադրբեջան տեղափոխված և ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլիի ազատազրկման ժամկետը:
ԱԱ2019-ի նախընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 70։93 հաշվով զիջեց Շվեդիայի հավաքականին և նահանջեց 3-րդ հորիզոնական։
Ազնավուրի անվանական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում կբացվի օգոստոսի 24-ին՝ տեղի ժամանակով 11:00-ին: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը կբացվի «Կենդանի կատարում» անվանակարգում:
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Էրդողանի թվիթերյան միկրոբլոգից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: Թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որևէ տարօրինակ բան չկա:
Խաթամին նաև հայտարարել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սպառնալիքներին հակահարված տալու անհրաժեշտության մասին: Իրանը քանիցս ընդգծել է, որ իր ռազմական հզորությունը վտանգ չի ներկայացնում մյուս երկրների համար և ամբողջությամբ խարսխվում է զսպման դոկտրինի վրա:
«Դ-Լինկ Ինտերնեշնլ» ընկերությունն «Ինստիգեյթ Դիզայն» և «Դևելանդոո» ընկերությունների հետ համատեղ՝ ապրիլից Գյումրիում անցկացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների դասընթացներ։