Բաժիններ՝

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան աշխատանքը կսկսի օգոստոսի 4-ին

Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) առաջին նիստը կգումարի օգոստոսի 4-ին: Օգոստոսի 2-ին Venezuela de Television հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Միապալատ սահմանադիր մարմինը կարող է բարենորոգել պետական կառավարման համակարգը եւ փոխել երկրի հիմնական օրենքը: Վենեսուելական ընդդիմությունը, որը վերահսկում է խորհրդարանը, հրաժարվել է մասնակցել Սահմանադրական ասամբլեայի ընտրություններին եւ ճանաչել քվեարկության արդյունքները:

Հայտնի է, որ ՍԱ-ի անդամները կզբաղվեն կադրերի զտմամբ երկրի Գլխավոր դատախազությունում, որի ղեկավարը՝ Լուիսա Օրտեգա Դիասը, բազմիցս հանդես է եկել դրա գումարման դեմ: Բացի դրանից, ինչպես նշում է Վենեսուելայի նորությունների գործակալությունը, Մադուրոն առաջարկել է ՍԱ-ում ստեղծել հանձնաժողով, որն զբաղվի «ազգային ինքնիշխանության պաշտպանությամբ եւ Վենեսուելայի մասին ճշմարտության տարածմամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031