
«Ծխողներն անհաջողակ են». Լևոն Ալթունյան

Ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարության շնորհիվ սպասվում է ծխող բնակչության թվի 3-5 % կրճատում, իսկ 15 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում՝ 5-10 %: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ ներկայացնելով գործադիրի հաստատած ռազմավարությունը։
Ըստ նրա՝ նախատեսվում է պայքար 4-5 ուղղություններով՝ օրենսդրական դաշտի փոփոխություն, հասարակական վայրերում ծխելու հարցի հստակեցում, իրազեկման բարձրացում, բժիշկների կարողությունների բարձրացում:
«Երիտասարդ սերունդը մեծացնելիս՝ իրենց մոտ պետք է ձևավորել այդպիսի կարծիք, որ ծխողներն անհաջողակ են»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ տուգանքների և պատասխանատվության խստացման հարցը հայեցկարգի շրջանակներում մշակվող օրենսդրությունում կպարզվի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Մանրամասները՝ տեսանյութում: