Տարեկան միլիոնավոր մարդիկ հիվանդանում են փոխանցողով պայմանավորված վարակիչ հիվանդություններով միայն այն պաճառով, որ ծանոթ չեն միջատներից պաշտպանվելու տարրական կանոններին:
Այս խաղում յուրաքանչյուր կողմն իր շահաբաժինն ունի։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն արտահայտվել է թուրք նախարարի հայտարարության աբսուրդային լինելու մասին։
Ավարտվել է Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան:
Ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորում:
Riddelsdell՚s ընկերության ինժեներները հավաքել են Ferrari 512 Testarossa սպորտկարի փոքրացված պատճենը երեխաների համար:
«Յուրահատուկի» նախընտրությունները բավականին ինքնատիպ են: «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց ԱՊԼ-ում 2 խոշոր հաղթանակներով՝ յուրաքանչյուրը՝ 4:0 հաշվով, բայց Ժոզեն դժվարություններ է ուզում:
Հարցին, թե ինչպե՞ս է այս պահին Հ. Հարությունյանի առողջական վիճակը, Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Դե, նրա առողջական վիճակն այն ժամանակ է լավ լինելու, երբ իրեն վիրահատումները կատարեն, դեղերով անընդհատ սրսկում են, դեղերն ընդամենը թուլացնում են ցավերը»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը:
Զննելիս բժիշկն արտաքին լսողական անցքում կենդանի գեկկոն է հայտնաբերել: Երբ նա փորձել է լավիտով բռնել մողեսին, այն սկսել է պտտվել: Կենդանուն անշարժացնելու համար նա ստիպված է եղել դիմելու հանգստացուցիչ միջոցի:
Արտակարգ իրավիճակներին, կրակոցներին պատրաստվելու համար սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցը տարին առնվազն 2 անգամ դասընթացներ է կազմակերպում երեխաների համար: «Երեխաները սովորում են, թե կրակոցների, հրդեհների, երկրաշարժերի դեպքում ինչպես պետք է վարվեն: Ֆիզկուլտուրայի, ռազմագիտության ուսուցիչներն ու բուժքույրը համատեղ են կատարում այդ աշխատանքները»,- ասաց Ասատրյանը:
116 մասնագետներից բաղկացած խումբը, որոնք ներկայացնում են աշխարհի 26 երկրներ, դիմել են Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ինքնավար զենքի մշակումն ու օգտագործումն արգելելու կոչով: Ինչպես ճշտել է The Guardian-ը, ուղերձի հեղինակների թվում են SpaceX-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը և արհեստական ինտելեկտով զբաղվող ընկերության՝ DeepMind-ի հիմնադիր Մուստաֆա Սուլեյմանը:
Ավելի վաղ հաղորդվել էր հատուկ «առաջին տիկնոջ կանոնադրություն» սահմանելու Էմանուել Մակրոնի աղմկահարույց առաջարկության մասին: Ենթադրվում էր, որ այդ փաստաթուղթը թույլ կտա նախագահի կնոջն օրենսդրորեն պաշտոնական դեր նշանակել պետական գործերում: Մասնավորապես, փաստաթուղթը նախատեսում էր պետական միջոցների հատկացում պետության ղեկավարի կնոջ ծախսերի համար:
Հունահռոﬔական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի եռակի չեմպիոն:
Հոգեբանը նշեց, որ վերջերս շատ են դիմում նաև ընտանիքում բռնությունների ենթարկվող կանայք. «Դա շատ տարածված է, բայց ցավոք սրտի, բռնության ենթարկված շատ կանայք, որպես կանոն, հոգեբանական ծառայություններից դժվար են օգտվում, որովհետև իրենց մոտ արդեն ձևավորված է զոհի հոգեբանությունը»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին է, որ քաղաքական ոլորտում իր կուտակած փորձն իրեն թույլ կտա ԳՖՀ-ի կառավարությունը հաջողությամբ գլխավորել չորրորդ անգամ։
Հայաստանը հաստատակամ է Եվրոպական ﬕության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը ստորագրելո հարցում:
Բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Տիգրան Տ.-ն, որը օգոստոսի 15-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասի (ծանր մարմնական վնաս հասցնելու կամ սպանություն կատարելու սպառնալիք) մեղադրանքով:
Իրանի դատարանը որոշել է Վաշինգտոնից, որն իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ աջակցում էր Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, բռնագանձել փոխհատուցում Բաղդադի կողմից Իրանի դեմ քիմիական զենքի կիրառումից տուժածներին և զոհվածների հարազատներին:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանին վերջին հրաժեշտի արարողությունը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Արﬔն Աﬕրյանի գլխավորությամբ:
Հայաստանի և Իրանի ﬕջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ:
Ռոբերտ Ֆերնանդեսն ընդգծել է, որ ակումբի ղեկավարության և Լիոնել Մեսսիի միջև չկան տարաձայնություններ՝ կապված ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հետ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դեռ ստորագրություն չի դրել նոր պայմանագրի տակ, որը պետք է նախատեսված լինի մինչև 2021 թվականը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացնում է 2017 թվականի առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները (հունվար-հուլիս):
Ծաղկաձորում օգոստոսի 21-ին տեղի ունեցավ «Բազե – 2017» համահայկական հավաքի բացման արարողությունը:
Նորմալ կենսագործունեության համար օրգանիզմին վիտամիններ են հարկավոր։ Սակայն տարբեր տարիքներում մարդու օրգանիզմի պահանջները տարբեր են։ Որ վիտամիններին ու հանքանյութերին է հարկավոր ուշադրություն դարձնել։
Թայվանի Թայփեյ քաղաքում ընթանում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը: Հայ մարզիկներից երեկ պայքարի մեջ մտել են մարմնամարզիկները և ջրացատկորդները:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները մի ամբողջ զինանոց են հայտնաբերել. 10 կիլոգրամանոց ավիացիոն ռումբ և 134 նռնակ: Բոլոր պայթուցիկ նյութերն արդեն ոչնչացված են:
Թուրքիայի պատկան մարﬕնները ներկայումս հետաքննություն են անցկացնում պարզելու, թե որ երկրին է պատկանում այն:
Ավելի վաղ Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վաշինգտոնի վարչակազմը չգիտի, թե հատկապես ինչից կարող էին տուժել դիվանագետները՝ նշելով, որ դրա շուրջ կատարվում է հետաքննություն: Կուբայի արտգործնախարարությունը կտրականապես ժխտել է Հավանայի առնչությունը Միացյալ Նահանգների դեսպանության աշխատողների հետ կապված միջադեպերին:
Ցանցում հայտնվել Է Կորմորան Սթրայքի մասին Ջոան Ռոուլինգի քրեական եռերգության մոտիﬖերով նկարահանված «Սթրայք» սերիալի պրոմոհոլովակը:
«Մեղրի-Նորդուզ» անցակետի գործարկումը կնպաստի ոչ միայն երկկողմ առևտրաշրջանառության, զբոսաշրջության զարգացմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը, այլ նաև միտված է՝ որպես տարանցիկ միջանցք օգտագործելուն։