Բաժիններ՝

Եվրախորհրդի ղեկավար Տուսկը հարցաքննության է եկել Վարշավայի դատախազություն

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ժամանել է Վարշավայի դատախազություն, որտեղ նա հարցաքննվելու է սմոլենսկյան աղետի զոհերի հերձման ընթացքում տեղ գտած խախտումների գործով: Այդ մասին հայտնել է PAP գործակալությունը:

Տուսկին կհարցաքննեն որպես վկա: Ազգային դատախազության շենքի մոտ նախկին վարչապետին դիմավորել են նրա մի խումբ կողմնակիցներ, որոնք վանկարկում էին Տուսկի անունը, ինչպես նաեւ բերել էին ցուցապաստառ՝ «Ողջունում ենք Եվրոպայի նախագահին» մակագրությամբ:

Դատախազության մոտ Եվրախորհրդի ղեկավարի հավաքված կողմնակիցների թվում են երկրում խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Քաղաքացիական պլատֆորմ»-ի ներկայացուցիչները, որի համահիմնադիրն է Տուսկը: Եվրախորհրդի ղեկավարին ապրիլի 19-ին արդեն հացաքննել են դատախազությունում, այն ժամանակ հարցաքննությունը տեւել է շուրջ ութ ժամ: Խոսքը վերաբերել է Անվտանության դաշնային ծառայության հետ Լեհաստանի ռազմական հետախուզության համագործակցությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս