Ճապոնիայի վարչապետը վերադասավորումներ է կատարել կառավարության կազմում
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն օգոստոսի 3-ին հաստատել է կառավարության նոր կազմը՝ դրանում փոխարինելով 19 նախարարներից 14-ին, այդ թվում՝ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին:
Դրա հետ մեկտեղ իրենց պաշտոնները պահպանել են Աբեի մերձավոր զինակիցները՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Տարո Ասոն, նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, ինչպես նաեւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն։
Աբեի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդայի փոխարեն, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր չորս տարի եւ ութ ամիս, դարձել է Տարո Կոնոն: 2015-2016 թվականներին նա վարչական բարեփոխման գործերի գերատեսչության ղեկավարն էր եւ հանրային անվտանգության գործերի հանձնաժողովի նախագահը:
Կոնոն ավարտել է Ջորջթաունի համալսարանը: Նրա հայրը ՝ Յոհեյ Կոնոն, 90-ական թվականներին եղել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը, երկու անգամ գլխավորել է արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ եղել է փոխվարչապետ:
Ճապոնիայի պաշպանության նախարարի պաշտոնը բաժին է հասել Իցունորի Օնոդերային, որն այդ պաշտոնն արդեն զբաղեցրել է 2012-2014 թվականներին: Օնոդերան հայտնի է որպես Ճապոնիայի պաշտպանական ներուժի ամրապնդման կողմնակից:
Նրա ղեկավարությամբ մի խումբ պատգամավորներ մշակել են առաջարկոթյունների փաթեթ, որոնք վերաբերում են Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը, ինչպես նաեւ Ինքնապաշպանության ուժրը հարձակողական միջոցներով՝ թեւավոր հրթիռներով զինելուն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: