Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում. Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն է տեղափոխվել հղի կին՝ «12 շաբաթական հղիություն, վիժման սպառնալիք» ախտորոշմամբ։
2017 թվականի առաջին կիսամյակում ոսկու համաշխարհային պահանջարկը տարեկան արտահայտությամբ նվազել է 14 տոկոսով՝ մինչեւ 2004 տոննա, սակարանային ներդրումային հիմնադրամներ թանկարժեք մետաղի ներհոսի կրճատման պատճառով
Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության եւ աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ Նեյմարն արժի այնքան գումար, որքան ՊՍԺ-ն կվճարի «Բարսելոնային» նրա տրանսֆերի համար: Ժոզե Մոուրինիոն չի գտնում, որ ՊՍԺ-ն չափից շատ է վճարում Նեյմարի համար՝ ակտիվացնելով նրա պայմանագրում նախատեսված 222 մլն եվրոյի չափով կլաուզուլան:
Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ավելի ու ավելի խորն են սուզվում սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենածանր ժգնաժամի մեջ, գրում է CNN-ի քաղաքական թղթակից Սթիվեն Քոլինսը։
«Նախորդ տարվա նոյեմբերին և մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններ: ՀՀ Նախագահի և ԱՄԷ վերնախավի միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը եղել է և մնում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում և հենց այս պայմանավորվածությունների համար տարվում են ակտիվ աշխատանքներ, որոնք հուսով եմ շուտով կբերեն դրական արդյունքների»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակը՝ Փհենյանի կողմից վերջին հրթիռի արձակման համատեքստում:
Հ. Թամոյանը տեղեկացրեց, որ այդ դեպքերից հետո, երկու տարի առաջ երեք ընտանիք մասնավոր անձանց օգնությամբ ու աջակցությամբ եկել են Հայաստան. «Նրանք եկան, որոշ ժամանակ մնացին այստեղ, և ոչ թե Հայաստանի, այլ տեղի եզդիական միջավայրին չմերվեցին։ Ասել, թե մեր բարքերը նույնն են, ոչ։ Հեռու ապրելով մի քանի դար՝ մեր որոշ բարքեր արդեն տարբերվում են»։
Բրազիլացի հարձակվող Նեյմարն այլևս «Բարսելոնա»-ի հետ կապված չէ պայմանագրային պարտավորություններով:
Ավելի վաղ «կարմիրները» հրաժարվել էին վաճառել կիսապաշտպանին 100 մլն եվրոյով, սակայն դա ոչ մի կերպ չի անհանգստացրել «կապտանռնագույններին», որոնք շատ բարձր են գնահատում բրազիլացուն:
«Ես գտնում եմ, որ երկրում գիտության ոլորտում իրոք դեպի լավն է գնում վիճակը: Եթե հետևենք վերջին մի քանի տարիներին, ապա կարող ենք ասել, որ մենք առաջ ավելի թերահավատորեն էինք գիտությանը մոտենում»:
Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ընտանիքը ժամանել է Փարիզ:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի առթիվ քննված քրեական գործը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին 17-օրյա արձակուրդը կանցկացնի սեփական գոլֆ-ակումբում, որը տեղակայված է Նյու-Ջերսի նահանգում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն գտնում է, որ Հալեպի Հին քաղաքը, որն ավերվել է «Իսլամական պետության» հետ հակամարտության ընթացքում, հնարավոր է վերականգնել:
Ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցման վարկանիշը նվազել է մինչեւ 33 տոկոս եւ ամենացածր ցուցանիշին հասել հունվարի 20-ին Վաշինգտոնում նրա պաշտոնակալության պահից ի վեր:
Հատկապես ուշադիր եղեք, եթե այսպիսի հաղորդագրություն ստանաք:
Ընդունված է կարծել, թե մթերքն էներգիայի աղբյուր է և չի կարող քնկոտություն առաջացնել։ Իրականում մթերքների մի խումբ քնկոտության պատճառ է դառնում։
Ադրբեջանում ընտանեկան բռնություններից ամենաշատը տուժում են կանայք:
Օգոստոսի 16-18-ը, ժամը 08:00-20:00-ի ընթացքում մաքրման աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ Լոռու մարզի Արևածագ համայնքում գտնվող «ՁՈՐԱՀԷԿ» ՓԲԸ ջրամբարի պատվարը պետք է բացվի, որի հետևանքով մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Դեբեդ գետ՝ հանգեցնելով գետում ջրի մակարդակի մինչև 2 մետր բարձրացման:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը պատմել է ուժերն ԱՊԼ-ի մեկ այլ ակումբում փորձելու՝ Ռիհադ Մահրեզի ցանկության մասին:
Երիտասարդ սիրիացի փախստականների ավելի քան կեսը վստահ չէ, որ հայրենիք կվերադառնա: Այդ մասին վկայում են ASDA`A Burson-Marsteller սոցիոլոգիական ընկերության հարցման տվյալները:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի գլխավորությամբ նրա կառավարության աջակցության վարկանիշը շարունակում է ընկնել եւ հուլիսի վերջին նվազել է մինչեւ 36 տոկոսի նշագիծ:
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe հեղինակավոր պարբերականը, 18-ամյա ֆուտբոլիստը թիմը փոխելու որոշում է կայացրել:
«Մենք դեռ որոշումը չենք ստացել, մենք գտնում ենք, որ մեր իրավունքը խախտվել է, մենք դա զգում ենք, և միայն մենք չէ, որ զգում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Սեւծովյան Բաթում քաղաքում առաջին անգամ տեղի Է ունեցել հայկական տոլմայի մրցույթ-փառատոն:
Եվրամիությունը կգնահատի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը եվրոպական նախագծերի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններg զգալիորեն վատացել են , եւ դրանում մեղադրել էամերիկյան Կոնգրեսին։
Լիբիական ինքնահռչակ ազգային բանակի առաջնորդը սպառնացել է հետ մղել իտալական ցանկացած նավ, որն առանց թույլտվության կմոտենա Լիբիայի ջրերին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով քաղաքացին տեղեկացրել է, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա: