Բաժիններ՝

77 մարդ, այդ թվում՝ 66 երեխա է թունավորվել Բուրյաթիայի Պարի փառատոնում

66 երեխա եւ 11 չափահաս է թունավորվել Բուրյաթիայի Կաբանսկի շրջանի տուրիստական հանգրվանում, որտեղ տեղի է ունենում Baikal Dance Camp պարի փառատոնը: Օգոստոսի 3-ին այս մասին հաղորդվում է հանրապետության առողջապահության նախարարության կայքում։

«2017 թվականի օգոստոսի 3-ի ժամը 8:00-ի (Երեւանի ժամանակով 4:00) դրությամբ թունավորման ախտանշաններով հոսպիտալացման էուղարկվել 77 մարդ, նրանցից 66-ը՝ երեխա եւ 11-ը՝ չափահաս: Հոսպիտալացումից հրաժարվել են չորս երեխա եւ մեկ չափահաս: Տուժածների վիճակը կայուն է, կյանքի համար սպառնալիքներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բուրյաթիայի «Ռոսպոտրեբնադզորում» հայտարարել են, որ հիվանդության պատճառները եւ դրա առաջացման հանգամանքները պարզելու համար վերցվել են սննդամթերքի, ջրի նմուշներ, կատարվել է սննդային հատվածի աշխատակիցների հետազոտություն: Տուրիստական օբյեկտի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, իսկ նյութերն ուղարկվել են դատարան:

Փառատոնը տեղի է ունենում հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 5-ը, դրան մասնակցում են 12-ից մինչեւ 17 տարեկան շուրջ 300 երեխաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս