Բաժիններ՝

Սպիտակ տանը ներկայացրել են գրին-քարտերի տրման նոր կարգի օրինագիծը

Հանրապետական սենատորներն օգոստոսի 2-ին Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային այցագրերի տրման համար նոր սահմանափակումներ եւ պայմաններ մտցնելու մասին օրինագիծը:

Նախաձեռնության տեքստին անձամբ հավանություն թ տվել նաեւ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ նոր օրինագիծը կփոխարինի նախկին կարգը եւ «կսահմանի գրին-քարտերի ստացման նոր՝ միավորների վրա հիմնված համակարգ»։

«Այդ մրցութային գործընթացի շրջանակներում նախապատվությունը կտրվի այն հավակնորդներին, ովքեր խոսում են անգլերեն, ապահովում են իրենց եւ իրենց ընտանիքները եւ ունեն հմտություններ, որոնք օգտակար կլինեն մեր տնտեսության համար»,- պարզաբանել է Թրամփը:

Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած նյութերի համաձայն՝ օրինագծում առաջարկվում է վերացնել այցագրերի խաղարկության՝ ներկայիս համակարգը, որը համարվել է հնացած, ինչպես նաեւ «կասկածելի տնտեսական եւ հումանիտար շահեր» սպասարկող:

Նաեւ նվազեցված է փախստականների կողմից մշտական բնակության իրավունքի ստացման բաժնեմասը: Այժմ տարեկան դրան կարող Է հավակնել 13-ից բարձր տարիքի 50 հազար մարդ: Գործող բաժնեմասը նյութերում չի ճշտվում: Օրինագծի մշակողներ են հանդես եկել երկու հանրապետական սենատորներ Թոմ Քոթոնը (Արկանզասի նահանգ) եւ Դեւիդ Փերդյուն (Ջորջիայի նահանգ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031