
Թրամփը հերքել է հաղորդումները, թե ինքն Սպիտակ տունը համեմատել է աղբանոցի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ զանգվածային լրատվամիջոցներին մեղադրել է իր հայտարարությունների վերաբերյալ ստահոդ հաղորդումների հրապարակելու մեջ։
Առիթ է ծառայել golf.com կայքում այն մասին հոդվածի հրապարակումը, թե Բեդմինսթերում (Նյու Ջերսիի նահանգ) իրեն պատկանող գոլֆ-ակումբ այցելելիս Թրամփն իբր իր խաղընկերներին ասել է, թե սիրում է այցելել ակումբ, քանի որ Սպիտակ տունն «աղբանոց» է:
«Ես սիրում եմ Սպիտակ տունը, դա գեղեցկագույն շենքերից (տներից) մեկն է, որը ես երբեւէ տեսել եմ: Սակայն մտացածին նորությունները հայտարարել են, թե ես այն աղբանոց եմ կոչել: ԲԱՑԱՐՁԱԿ ՍՈՒՏ»,- գրել Է ԱՄՆ-ի նախագահը թվիթերում, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: