Հաղորդումներից 157-ը՝ Երևանում, 30-ը՝ Կոտայքի. 42-ը՝ Լոռու, 54-ը՝ Շիրակի, 43-ը՝ Արմավիրի, 32-ը՝ Արագածոտնի, 34-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 49-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:
Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ապրիլի 4-ին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հանդիպմանն արծարծվել են Արցախի կյանքին, պետականաշինությանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող տարբեր հարցեր:
Թիվ 2 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ) ռեյտինագյին ընտրակարգով առաջադրված թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ:
«Հայ ընտրողը պատմական իմաստություն դրսևորեց»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսաստանյան տաղավարից ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«ՀՀԿ-ն և, ինչ-որ առումով, նաև «Ծառուկյան» դաշինքը մնում են ամենառեսուրսային կուսակցությունները, և նրանք ունեն որոշակի հնարավորություններ ընտրողների ձայների վրա ազդելու համար»:
Ապրիլի 3-ին, ժամը 14:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 12-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) մարտանավերի ջոկատը ոչ պաշտոնական այցով ժամանել է Նովոռոսիյսկ:
Մենք երբեք չենք դադարեցնելու մեր ակտիվ և անմիջական շփումները ժողովրդի հետ և երբևէ մեր ժողովրդին չենք բաժանելու մեզ ձայն տվածների և չտվածների: Մենք ունենք միայն մեկ հայրենիք, որի շենացումը բոլորիս գերխնդիրն է:
Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից ավելի քան երկու տասնյակ տուժածների տեղափոխել են քաղաքի հիվանդանոցներ:
Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10 և տուժել՝ 30 մարդ:
Ստացված հաղորդումներից 68-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 22-ը՝ Կոտայքի, 12-ը՝ Լոռու, 4-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, 34-ը՝ Արմավիրի, 2-ական՝ Սյունիքի և Արարատի մարզերում։
Հ.Թովմասյանն ասել է, որ արդեն արել է հաշվարկներ, որոնց համաձայն, Հանրապետական կուսակցությունը, նաև հաշվի առնելով ազգային փոքրամասնություններին մանդատի բաշխման ընթացակարգը, կստանա 58 պատգամավորական տեղ: Բաշխման արդյունքում, սակայն ՀՀԿ-ն կունենա 55 պատգամավորական տեղ:
Չգործած պայթուցիկ սարք է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Այդ մասին հայտնել է մի աղբյուր:
Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են ռազմավարություն Սիրիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասինասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը տեղի է ունենում Լյուքսեմբուրգում:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճշտումներ է իրականացնում` պարզելու, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունի հետևանքով տուժածների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ հայեր:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ըստ ընտրական տարածքների յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստացել է Պետերբուրգի մետրոյում պայթյունի վերաբերյալ հատուկ ծառայությունների զեկույցները
6-րդ գումարման Ազգային Ժողովում «Ելք» դաշինքն ունենալու է 9 պատգամավոր: Մանդատները բաժանվում են առաջնահերթությունը տալով ռեյտինգային թեկնածուներին: «Ելք» դաշինքի ռեյտինգային ցուցակներով առավել շատ ձայն ստացած թեկնածուներվ են՝ Նիկոլ Փաշինյան (11 513 ձայն), Մանե Թանդիլյան (5 110 ձայն), Գեւորգ Գորգիսյան (3 168) եւ Միրզոյան Արարտ (3 999):
Արցախյան պատերազմի՝ 1994թ հրադադարի պայմանավորվածությունից հետո Արցախում, ինչպես հայտնի է, խաղաղ չի եղել: Ադրբեջանը մշտապես խախտել է հրադադարի ռեժիմը՝ երբեմն լարում մտցնելով նաև հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի ուղղության վրա: Հրադադարի խախտումների խոշոր միջադեպեր գրանցվել են 2014թ օգոստոսին, 2015թ օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերին:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե որ դեպքում կարող է անցկացվել ընտրությունների երկրորդ փուլ։
Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում ապրիլի 1-ին նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որին տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցեց նաև Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:
Պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա պլոշչադ» կայարանի գնացքի վագոնում:
«Ազատ դեմոկրատները» շատ լավ տեսանելի են օնլայն ռեժիմում, և, ամենայն հավանականությամբ, ավելի քիչ՝ օֆլայնում։ Հայ հասարակությունն այդքան էլ լավ չի պատկերացնում՝ ինչ է Արևմուտքը, ինչ է Եվրոպան, նույնիսկ նրանք, որոնք իրենց արևմտամետ են համարում, հաճախ Արևմուտքի կառուցվածքը շատ վատ են հասկանում։
«Ես վստահ եմ, որ մենք դեռ ամբողջությամբ չենք օգտագործում այն պոտենցիալը, որ առաջարկում է ԵԱՏՄ-ն, և Հայաստանը մտադիր է այդ ուղղությամբ շարունակել արդյունավետ աշխատանքը: Հայաստանը նաև հավակնում է կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ակումբի և այլ տնտեսական դաշինքների, օրինակ՝ Եվրամիության անդամների,ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրած երկրների, ինչպես նաև Իրանի և Մերձավոր Արևելքի միջև»:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները։
Կուսակցությունը հայտարարում է, որ չի վիճարկելու ընտրությունների արդյունքները, չի մասնակցելու որևիցե ետընտրական հանրային միջոցատումների և հանրահավաքների
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակված չէ Չինաստանին քննադատել Համացանցի ոլորտում գոյություն ունեցող սահմանափակումների համար, քանի որ երկրի բուռն զարգացումը պահանջում է համապատասխան կարգավորում։
Իմ ցանկությունն է, որ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չանձնավորվեն: Ինչպես ընտրություններից առաջ եմ նշել, այսօր էլ կրկնում եմ. ընտրություններից հետո կյանքը վերստին առօրյա հունով շարունակվելու է, և անթույլատրելի է նախընտրական ժամանակահատվածի գործընթացներն ու, առավել ևս, ընտրությունների արդյունքները տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ: