Պետերբուրգի մետրոյի ևս մեկ կայարանում պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Չգործած պայթուցիկ սարք է հայտնաբերվել Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պլոշչադ վոսստանիա» կայարանում: Այդ մասին հայտնել է մի աղբյուր:
Ապրիլի 3-ին ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Սեննայա պլոշչադ» եւ «Տեխնոլոգիչեսկիյ ինստիտուտ» կայարանների միջեւ ընկած ուղեմասում:
Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, գործել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը, հնարավոր է, հանդերձված էր խոցող տարրերով:
Պայթյունի հզորությունը կազմել է 200-300 գրամ տրոտիլային համարժեքով: Ռումբը դրված է եղել վագոնում: Պայթյունի հետեւանքով, ըստ նախնական տվալների, զոհվել է 10 մարդ, վիրավորվել է ավելի քան 50 հոգի: