Բաժիններ՝

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Բեռլինում անցկացվող Ֆրանկոֆոնիայի տոնին

Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում ապրիլի 1­-ին նշվեց Ֆրանկոֆոնիայի տոնը, որին տեղեկատվական առանձին տաղավարով մասնակցեց նաև Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Բեռլինում Բելգիայի գերմանախոս համայնքի, Վալոնիա­Բրյուսելի և Վալոնիայի դաշնության ներկայացուցչությունները, ինչպես նաև ԳԴՀ Սաարլանդ երկրամասի ներկայացուցչությունը:

Միջոցառմանը ներկա էին Բեռլինում հավատարմագրված «Ֆրանկոֆոն երկրների խմբի» ավելի քան քսան դեսպաններ և այլ դիվանագետներ, ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ:

Տեղեկանք. Ֆրանկոֆոնիայի տոնը Բեռլինի Ֆրանսիական կենտրոնում նշվում է 2003թ-­ից: Բեռլինի Սենատը 2017թ․ հայտարարել է ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթի տարի: Ֆրանսիան նաև ընտրվել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի այս տարվա պատվավոր հյուր, իսկ ցուցահանդեսը կրելու է «Ֆրանկֆուրտը ֆրանսերենով» խորագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս