Ապրիլի 3-ին, ժամը 06:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/36 ընտրատեղամասում քիչ առաջ ավարտվեց քվեաթերթիկների նախնական հաշվարկները:
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/36 ընտրատեղամասում քիչ առաջ ավարտվեցին քվեաթերթիկների նախնական հաշվարկները:
Գեղարքունիքի մարզի Սոթք, Ախպրաձոր եւ Լուսակունք համայնքներում տեղակայված ընտրատեղամասերում արդեն ամփոփվել են ՀՀ ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները:
«Արդեն ապրիլի 3-ն է, ՀՀ-ում տեղի ունեցան ԱԺ ընտրություններ: Կարող ենք շնորհավորել մեր հասարակությանը, բոլոր քաղաքական ուժերին, որ ՀՀ-ին հաջողվեց նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա կազմակերպել ժողովրդավարական, թափանցիկ, մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս հաջողությունն է, և անկախ նրանից, թե քանի դաշինք ու կուսակցություն կլինի, ժողովրդավարության հաղթանակը Հայաստանում անքննելի փաստ է, բազմակարծության ու պառլամենտարիզմի զարգացման ճանապարհով է գնում Հայաստանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Արաբկիր համայնքի 4/19 տեղամասում առաջատարը ՀՀԿ-ն է:
«Հայկական վերածնունդ» կուսակցության որոշ անդամներ Գյումրիում, մտնելով ընտրատեղամասեր, ներկայացել են որպես «Արժանապատիվ սպաներ» դիտորդական կազմակերպության ներկայացուցիչներ:
Ըստ նախնական տվյալների՝ Արագածոտնի Փարպի գյուղում տեղակայված 17/21 ընտրատեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորության թեկնածուի վստահված անձ Ա. Ա.-ի և նշված տեղամաս ընտրության եկած Ն. Գ.-ի միջև: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանության ծառայողներին, որոնք իրենց հատկացված սենյակից դուրս գալով՝ արդեն միջանցքում, ականատես են եղել վիճաբանությանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ հայտնի են Վանաձորի թիվ 28 տեղամասի նախնական արդյունքները :
Արաբկիր վարչական շրջանի թիվ 4/26 տեղամասում քիչ առաջ ավարտվեցին քվեաթերթիկների նախնական հաշվարկները: ՀՀԿ-ն ստացել է 277 840 ձայն, «Ծառուկյան» դաշինք 224 ձայն, «Ելք» դաշինք՝ 149 ձայն:
Ապրիլի 2-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվել է 49 ահազանգ: Ահազանգերից 17-ը հաստատվել է և արագացված ընթացակարգով ստացել լուծում: Դրանցից մեկով էլ խնդիրը լուծվել է ընտրատեղամաս իրականացված արագ արձագանքման այցի արդյունքում: Մյուս բոլոր ահազանգերը վերաբերել են իրավական խորհրդատվություն տրամադրելուն: Իրականացվել է նաև քաղաքացիների ընդունելություն:
Գյումրու թիվ 32/31 ընտրատեղամասում խոչընդոտվել է armtimes.com-ի լրագրողի աշխատանքը:
Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հաղթում է Սերբիայի նախագահական ընտրություններում 56,5 տոկոսով:
ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 750 ընտրող, «Ելքի» օգտին՝ 167 ընտրող։ Ծառուկյան դաշինքի օգտին՝ 85 ընտրող։
Պակիստանի Սարգոդհա քաղաքի տաճարներից մեկի վերակացուն՝ Աբդուլ Վահիդը խոստովանել է, որ 20 մարդ է սպանել և ևս 3 մարդ վնասվածքներ են ստացել:
Արսինե Խանջյանի գնահատմամբ՝ ընտրողների մոտ անտեղյակություն կար ընտրական պրոցեսի նկատմամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենք մի շարք խախտումներ են արձանագրել, սակայն ամենակարևոր բանը, որ նկատել են, այն էր, որ մարդիկ հստակ չգիտեին՝ ինչպես պետք է քվեարկեին: Նրա խոսքով՝ տարեց մարդկանց հստակ ուղղորդում էին քվեարկության ժամանակ:
«Ամենամեծ ընտրախախտումը մենք նկատեցինք և արձանագրեցինք Սպիտակում: Հանձնաժողովի անդամը կանգնած էր անմիջապես ընտրախցիկի կողքին և զրուցում էր ընտրողի հետ: Հետո նա վերցնում էր չօգտագործված քվեաթերթիկներն այլ ընտրախցիկից ու ինքն էր դրանք հեռացնում, նա նաև շատ մոտիկից խոսում էր յուրաքանչյուր ընտրողի հետ, որոնք ներս էին մտնում»:
Միայն մի անգամ եմ մասնակցել, այն էլ, որովհետև մայրս խնդրեց, որ իրեն տանեմ, ու խնդրեց-աղաչեց, որ ընտրեմ, ես էլ բոլորի անունները ջնջեցի ու գցեցի տուփի մեջ:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք է ունեցել 877 քաղաքացի, քվեարկությանը մասնակցել է 747, անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ:
Գեղարքունիքի մարզի որոշ ընտրատեղամասերում, որոնք գտնվում են համեմատաբար փոքր համայնքներում, ապրիլի 2-ի ժամը 22.30-ի դրությամբ արդեն ավարտվել է ձայների հաշվարկը, որի արդյունքում արդեն հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները ահազանգում են, որ Լոռու մարզի միանգամից չորս՝ Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Պուշկինո գյուղերում անջատվել է էլեկտրականությունը:
Այսօր մենք ազգովին հաստատեցինք, որ երկու տարի առաջ Սահմանադրության փոփոխությամբ սկսված բարեփոխումները շարունակում ենք ու այլևս անշրջելի են: Հիմք է դրվել մասնակցային, ներկայացուցչական ընտրակարգով ձևավորվող նոր խորհրդարանի, որին նախորդեց իսկապես աննախադեպ աշխատանք՝ իշխանական ու ընդդիմադիր ուժերի բացառիկ միասնականությամբ մշակվեց նոր Ընտրական օրենսգիրք, որ նաև ստացավ Վենետիկի հանձնաժողովի դրական գնահատականը:
Քվեարկության առաջին արդյունքները. ԿԸՀ (ուղիղ). 1in.am
Կանադայի Օնտարիո նահանգի անհայտ քաղաքացին ազգային վիճակախաղով հաղթել է կանադական 7 մլն դոլար, ինչը համարժեք է 5,3 ԱՄՆ դոլարի: