
«Անհրաժեշտ Է, որ բանակցությորններում ներգրավվեն հակամարտության բոլոր կողմերը». Սեբաստյան Կուրց

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում պետք է ներգրավված լինեն հակամարտության բոլոր կողմերը, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի ներկայացուցիչները։
«Նա (Ասադը) այս պահին զբաղեցնում է նախագահի պաշտոնը եւ վերահսկում է Սիրիայի ընդարձակ տարածքներ: Անհրաժեշտ է, որ բանակցությորններում ներգրավվեն հակամարտության բոլոր կողմերը: Եթե վարչակարգի ներկայացուցիչները չմասնակցեն
բանակցություններին, այդ դեպքում լուծում գտնելու շանսը խիստ կնվազի»,-ասել է Կուրցը ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ղեկավարների նիստին մասնակցելու համար Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո:
Նախարարի խոսքով՝ Ավստրիան կարող է իր ավանդը ներդնել Սիրիայում եւ հարեւան երկրներում մարդկանց հումանիտար օգնություն ցույց տալու գործում:
«Մենք որոշել ենք, որ 2017-2019 թվականներին լրացուցիչ 40 միլիոն եվրո կտրամադրենք կարիքավոր սիրիացիներին օգնելու համար»,-հայտնել է Կուրցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերով հեռարձակել է Եվրահանձնաժողովի կայքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: